Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Տնտեսություն

4.248.945 դրամ՝ «ՔայլՏեք»-ին․ «Մի դրամի ուժի» օգոստոս ամսվա շահառուն «Հերոսների Վերականգնողական Քաղաք»-հոգեբանական վերականգնողական կենտրոնն է

«Մի դրամի ուժը» նախաձեռնության հուլիս ամսվա շահառուն «ՔայլՏեք»ընկերությունն էր, որը ստեղծել է բացառիկ հայկական նորարարական արտադրանք` MetaGait սարքը։ MetaGait-ը օգնում է հաշմանդամություն ունեցող զինվորներին և մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաներին վերականգնել շարժունակությունը՝ կանխելով անշարժության հետևանքով առաջացող ավելի քան 30 հիվանդություններ։

Օգոստոս ամսվա ընթացքում «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում կուտակվող բոլոր «մի դրամների» գումարը կուղղվի «Հերոսների Վերականգնողական Քաղաք»-հոգեբանական վերականգնողական կենտրոնին։

IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ ներկայում հատկապես կարևոր է վիրավոր զինծառայողներին, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելը։ ««Հերոսների Հացատան» կառուցման աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին։ Այս կենտրոնում ժամանակակից լիցենզավորված սարքավորումների և լիցենզավորված մասնագետների միջոցով զբաղվում են հենց հոգեբանական աջակցությամբ։ Մենք վստահ ենք, որ «Մի դրամի ուժի» շնորհիվ կենտրոնը կկարողանա ձեռք բերել անհրաժեշտ սարքավորումներ և հատկապես զոհվածների ծնողների համար այսչափ կարևոր կառույցը օր առաջ կկարողանա բացել դռներն ու լինել զինվորների ու նրանց ընտանիքների կողքին»,-ասել է Տաթևիկ Վարդևանյանը։

«Հերոսների Վերականգնողական Քաղաք»-նախագծի հիմնադիր Սուրեն Արեենցի խոսքով՝ «Մի դրամի ուժը» հնարավորություն է ստեղծում պատերազմի ընթացքում իրենց առողջությունը չխնայած մեր հայրենակիցների համար անհնարին թվացող ծրագրերը կյանքի կոչել: «Ծրագիրն ապացուցել է՝ համախմբվածության, հետևողական ու պրոֆեսիոնալ թիմի աշխատանքի շնորհիվ անհնարինը հնարավոր է դառնում։

IDBank-ն ու Իդրամը մեկ դրամ են փոխանցում «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը ամեն անգամ, երբ դուք վճարում եք կատարում ընկերությունների հարթակներով։ Idram&IDBank հավելվածով հնարավոր է վճարումներ կատարել 10500-ից ավելի վաճառակետերում, 900-ից ավելի առցանց խանութներում, ինչպես նաև համակարգում առկա 400+ ծառայությունների դիմաց։

«Մի դրամի ուժը» նախագիծը ստեղծվել է 2020թ․ հունիսին, մինչև օրս մեր երկրի համար կարևորագույն ոլորտները ներկայացնող հիմնադրամների է նվիրաբերվել ավելի քան 89 մլն դրամ։

«Հերոսների Վերականգնողական Քաղաք»-ը հիմնադրվել է 2021 դեկտեմբերի 25–ին, որտեղ հոգեբանական և հոգեբուժական անվճար ծառայություններ է մատուցվում զինվորներին, զոհվածների ընտանիքի անդամներին և պատերազմի հետ առնչվող մարդկանց։ Կենտրոնը հիմնական բուժման մեթոդներին զուգահեռ ապահովում է այնտեղ բուժում ստացող ներկա և նախկին զինծառայողների, զոհվածների ընտանիքի անդամների սոցիալական վերականգնումը: Հոգեբանական թերապիաները իրականացվում են միայն համաշխարհային առողջապահական կազմակերպությունների կողմից հաստատված 3D և այլ ժամանակակից լիցենզավորված սարքավորումների և լիցենզավորված մասնագետների միջոցով։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ