Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել
Աշխարհ

Ռուսական զորակազմն ավարտում է «առաքելությունը»

 

ՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, անցե՛ք այս հղումով և ձեռք բերեք ԱՆՎՃԱՐ էլ. էներգիա՝ https://4q5w.short.gy/Solaron6500000

Այս օրերին Ռուսաստանը Անկարայի ու Բաքվի հետ հերթական ցեղասպանական ակտն են իրագործում հայերի հանդեպ։ Հարձակման ու պատերազմի սպառնալիքի տակ տեղահանում են հայկական երեք բնակավայր։ Դա հակասում է թղթի վրա գրված բոլոր եռակողմ հայտարարություններին ու «խաղաղության դարաշրջանին», ըստ որոնց՝ բոլոր ճանապարհները պետք է բացվեն, փախստականները պետք է վերադառնան, եւ այլն։

Երեւանի եւ Ստեփանակերտի վարչակազմերի կոլաբորանտ վարչակազմերը մասնակից են այդ գործընթացին, ինչը չափազանց կարեւոր է Մոսկվայի ու թուրքերի համար՝ միջազգային հնարավոր մեղադրանքներին պատասխանելու, որ հայերն իրենք են լքում բնակավայրերը, իրենց ղեկավարների հորդորով։ Հայ բնակչությունը զրկված է միջազգային կառույցներին ուղիղ ահազանգի հնարավորությունից՝ նույն սպառնալիքների պատճառով։

Սոչիում Պուտին-Էրդողան պակտից հետո ռուսական կոնտինգենտը Արցախում սկսել է հայերի զինաթափման եւ ճանապարհների ռեժիմը փոխելու գործընթաց, ինչը նշանակում է «խաղաղապահության» առաքելության ավարտ։ Որքան էլ ռուսները փորձեն թաքնվել «եռակողմ հայտարարությունների անվերապահ կատարման» մանթրայի եւ հայաստանյան ռուսանպաստ ագենտուրայի ու զլմ-ների քարոզչական աղբի հետեւում, մի բան հստակ է՝ իրենք են հայտարարել պատասխանատվության գոտի, այդքանով իսկ ուղիղ պատասխանատու են կատարվողի համար։ Եռակողմ հայտարարությունները պաշտոնապես չեն չեղարկվել, բայց դրա պատասխանատվությունն արդեն դրվում է հայերի վրա՝ Պուտինի հայտնի սպառնալիքը (դա ինքնասպանություն կլիներ Հայաստանի համար) իրագործելու եւ ՌԴ պահվածքն արդարացնելու նպատակով։
Պուտին-Էրդողան պակտի էությունը հայերին բացատրելու գործն իր վրա է վերցրել թուրքական կողմը, որը Սոչիից հետո մի շարք հայտարարություններ է արել։ Առանձնացնենք Չավուշօղլուի հայտարարությունը՝ «Հիմա մենք խոսում ենք ոչ թե Ադրբեջանի գրավյալ տարածքների, տեղահանվածների, փախստականների և կոնֆլիկտի մասին, որը կարող է վերսկսվել ցանկացած պահին, այլ տարածաշրջանային խաղաղության և համագործակցության մասին»։

1921-1923 թթ․ իրադարձությունների կրկնությունն ակնհայտ է, երբ հայտնի պայմանագրերից հետո Ռուսաստանն արդեն խորհրդայնացված Հայաստանի տարածքում արտոնեց թուրքական բանակի կողմից թուրքահայերի մնացորդների ջարդը՝ որպես երաշխիք, որ նրանց վերադարձի թեման փակված է։ Դա սարսափեցրել էր անգամ հայ բոլշեւիկներին, որոնք նույնպես գործում էին հանուն «տարածաշրջանային խաղաղության ու համաշխարհային պրոլետարիատի միասնության»։ Ներկայիս բոլշեւիկները՝ իշխող խմբակն ու ռուսանպաստ խորհրդարանական դաշինքները երեւում է այն ժամանակվա բոլշեւիկների տվայտանքները նույնիսկ չեն ունենալու։

Իշխանությունն իր խոսափող լրատվամիջոցով տարածում է «եթե ընտրություն լինի՝ Հայաստանը փրկելու համար պետք է հանձնենք Արցախը»։ «Մեղրիի միջանցքը շրջանցելու» մասին Բաքվի հայտարարությունը համահունչ է ՀՀ իշխանության այս թեզին, ինչին կանդրադառնանք առաջիկայում։

Դիմադրությունը հնարավոր է, թշնամական պլանները պետք է խորտակվեն։ Նոյեմբերի 9-ից հետո Արցախում ՊԲ հերոսական դիմադրության օրինակները պետք է լինեն հայ ժողովրդի ուղեցույցը, ոչ թե կոլաբորանտ վարչակարգերի ու բալագանային ընդդիմության դատարկաբանությունը։

Lragir.am