Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Տնտեսություն

«Իմ քայլի» 2 պատգամավոր առաջարկում են նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից դարձնել 65 հազար դրամ. նախագիծ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանն ու Բաբկեն Թունյանը շրջանառության մեջ են դրել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկում են նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից դարձնել 65 հազար դրամ:

Պատգամավորները առաջարկում են գործավարձով եւ ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանել ՝

1) աշխատաժամանակի նորմալ տեւողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 390 դրամ.

2) աշխատաժամանակի կրճատ տեւողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 435 դրամ.

3) աշխատաժամանակի կրճատ տեւողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 650 դրամ:

Վարազդատ Կարապետյանն ու Բաբկեն Թունյանը հիմնավորման մեջ նշել են. «Ներկայիս նվազագույն աշխատավարձի չափը չի համապատասխանում նաեւ Հայաստանում հաշվարկված սպառողական զամբյուղին եւ սպառողական գների ինդեքսի աճին: Այսպիսով, ստանալով 55000 դրամ աշխատավարձ, քաղաքացին ի զորու չէ հոգալ իր ամենապարզունակ կարիքները: Իսկ եթե հաշվի առնենք այն փաստը, որ շատ դեպքերում ընտանիքի անդամներից աշխատանք ունի միայն մեկը, առաջ է գալիս գոյատեւելու խնդիրը:

Հայաստանի աշխատուժի շուկայում եւ սոցիալ-տնտեսական ոլորտում առհասարակ կա եւս մի դժվար բացատրելի խնդիր. աշխատանք ունեցողների շուրջ 20 տոկոսն աղքատ է:

Նշենք, որ ըստ ՊԵԿ-ի տեղեկանքի, օրինակ, 2019-ի մարտի դրությամբ հանրապետությունում մինչեւ 55 հազար դրամ (հարկերը հանած) աշխատավարձ ստացող լրիվ աշխատաժամանակով աշխատակիցների թիվը 45950 է, որից պետական ապարատում աշխատողներինը՝ 8409, ՀՈԱԿ-ներում՝ 6017: Նախագծի ընդունման արդյունքում նշված մարդկանց աշխատավարձը կբարձրանա միջինը 7800 դրամով, փոփոխություններն իրականացնելու համար պետական բյուջեից կպահանջվի  տարեկան շուրջ 1.1 մլրդ դրամ հավելյալ ծախս, իսկ համայնքների բյուջեից 580 մլն դրամ:

Ընդհանուր առմամբ աշխատավարձին հատկացվող միջոցները մասնավոր եւ պետական հատվածներում կկազմեն շուրջ 4.86 մլրդ դրամ:

Նախագծի հեղինակները նշում են, որ թեեւ այս փոփոխությունները հղի են մի շարք հնարավոր վտանգներով. չձեւակերպված զբաղվածություն, սպառողական գների, բյուջետային ծախսերի, բիզնեսի վրա հարկային բեռի աճ, սակայն ակնկալվող դրական տեղաշարժն ավելի էական է:

Մասնավորապես՝

1. Նվազագույն աշխատավարձը կգերազանցի սպառողական զամբյուղի արժեքը՝ լուծելով սոցիալական կարեւորագույն խնդիր:

2. Նվազագույն աշխատավարձի աճով կբարձրանա նաեւ միջին աշխատավարձը:

3. Նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացիներն ավելի գնողունակ կդառնան, ինչը կհանգեցնի պահանջարկի աճին, որն էլ իր հերթին կբերի առաջարկի աճին:

4. Կկրճատվի աշխատավարձերի ոլորտում մասնավոր եւ պետական հատվածների տարբերությունը:

5. Ավելին վճարելու պատրաստակամության պարագայում գործատուն հնարավորություն կունենա աշխատանքի ընդունել ավելի բարձր որակավորմամբ մասնագետների:

6. Կձեւավորվի մրցակցություն նաեւ գործատուների միջեւ, որոնք կպայքարեն հմուտ կադրերի համար, այդ մրցակցության արդյունքում կաճեն աշխատավարձերը:

7. Լուծվելու է ներդրված ջանքի եւ ստացված աշխատավարձի համարժեքության խնդիրը:

Մի քանի էական հարցեր կան ՝ կապված այս օրինագծի հետ.

Հիմա անգամ ֆիզիկական աշխատանքով զբաղված մարդկանց աշխատավարձը հաշվվում է միջինը 5000 դրամ օրական: Սա յուրօրինակ ցուցիչ է Հայաստանում ձեւավորվող աշխատանք-վարձատրություն համակարգում: Կարծում ենք, որ նվազագույն աշխատավարձը աստիճանաբար պետք է բարձրանա մինչեւ ամսական 150.000 դրամ մի քանի տարվա ընթացքում: Սա նաեւ կխթանի աշխատելու շարժառիթը եւ պատասխանատվությունը:

Բացի այդ, մասնավոր հատվածում նման ցածր աշխատավարձ վճարում են հիմնականում առեւտրի ոլորտում կամ այլ ոլորտների տեխնիկական աշխատողներին: Մասամբ այս 55000 թվի տակ ներկայացվում է փաստաթղթերում ցածր ցույց տված աշխատավարձ: Իրականում   աշխատավարձի մի մասը տրվում է ստվերով՝ կանխիկ ձեւով: Նաեւ չեն վճարվում հարկերը: Կարծում ենք,  օրինագիծը կնպաստի, որ ստվերից դուրս բերվի ավելի քան 30000 մարդու իրական աշխատավարձ: