Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել
Տնտեսություն

«Տաշիրը» կոտրում է բիզնեսի կայացման կարծրատիպերը

Դիլիջանում սեպտեմբերի 5-ին մեկնարկել է Buissup Global Forum-ը, որն այս տարի մի հարթակում է հավաքել շուրջ 200 մասնակցի՝ մոտ 50 ստարտափով, լցված անսպառ ու անթիվ գաղափարներով: 7 օրվա ընթացքում բիզափեռներն ակտիվ կաշխատեն իրենց նախագծերը փոփոխելու, զարգացնելուև էլ ավելի կատարելագործելու ուղղությամբ: Կօգնեն նրանց դրանում հրավիրված  20 խոսնակներն ու 30 մենթորները՝ հմուտ մասնագետներ ամենատարբեր ոլորտներից: Ֆորումն անցկացվում է Հայ գործարարների ասոցիացիայի նախաձեռնությամբ և «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ՝ սեպտեմբերի 5-11-ը. այս տարվա խորագիրն է «Գաղափարից դեպի իրագործում»:

«Հայ գործարարների ասոցիացիայի անունից ողջունում ու շնորհակալություն եմ հայտնում, որ այս օրը կիսում եք մեզ հետ: Ուղիղ մեկ տարի առաջ «Տաշիր» ընկերությունների խմբի հետ միասին Հայ գործարարների ասոցիացիան մեկնարկեց Buissup ծրագիրը, որը նվիրված է երիտասարդական գործարարության զարգացմանը: Եվ մեկ տարի անց արդեն տեսնում ենք, թե ինչքան սկսնակ գործարարներ հնարավորություն ստացան կայանալու և իրականություն դարձնելու իրենց նախագծերը: Մեզ համար սա շատ մեծ պատիվ է, անկեղծ՝ տեսնել, թե ինչպես ենք մենք օրեցօր դառնում երիտասարդ գործարարության դարբնոց, որտեղ ստեծվում են լավագույն կադրերը՝ հնարավորինս ի նպաստ գործելու Հայաստանի տնտեսության և հնարավորությունների զարգացմանը»,- ողջույնի իր խոսքում նշել է Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակիցներին և ներկա մասնագետներին:

Այս տարի ֆորումը կրկին մի վայրում է հավաքել ամենատարբեր մտածելակերպով ու գաղափարներով ապագա եռանդուն գործարարների, որոնք մեկ շաբաթվա ընթացքում միմյանց հետ կկիսվեն իրենց փորձով, հմուտ մասնագետներից կարևոր խորհուրդներ և մասնագիտական աջակցություն կստանան, կկատարելագործեն և ավարտին կհասցնեն իրենց նախագծերը: Լավագույնները վերջում խոշոր ներդրումներ ներգրավելու հնարավորություն կստանան, ինչում նրանց կաջակցի Հայ գործարարների ասոցիացիան:

«Նախորդ տարվանից սկսած, «Տաշիր» ընկերությունների խումբը, կարևորելով Հայաստանում սկսնակ՝ փոքր ու միջին բիզնեսին աջակցությունը, ձեռնամուխ է եղել որպես ներդրող, ստեղծելու հնարավորություն՝ մեկ հարթակում հավաքելու սկսնակ գործարարների և խոշոր գործընկերների: Այս հարթակը կարող է լավ հնարավորություն դառնալ ձեզ համար, որ այս յոթ օրվա ավարտին միասին նախագծեր ստանանք, որոնցում «Տաշիրը» պատրաստ կլինի ներդրումներ անել: Նախորդ տարի Armenian Business Forum-ի ընթացքում ընտրվեց յոթ ծրագիր, որոնցում մենք ներդրում իրականացրինք, ևս մեկ նախագծում ներդրումներ արեց մեր գործընկերը, որը ևս Հայ գործարարների ասոցիացիայի անդամ է»,- իր ողջույնի խոսքում նշել է «Տաշիր» ընկերությունների խմբի կազմի մեջ մտնող միջազգային էներգետիկ կորպորացիայի տննօրենների խորհրդի նախագահ Սուրեն Կարայանը:

Ֆորումի բացման արարողության ընթացքում մենթորներից շատերը ևս ողջունեցին մասնակիցներին՝ ներկայացնելով, թե իրենցից յուրաքանչյուրն ինչ ունի փոխանցելու երիտասարդներին առաջիկա օրերի ընթացքում: Բացի այդ, ելույթ ունեցան նաև Buissup Global Forum 2021-ի հաղթող նախագծերից մի քանիսի ներկայացուցիչները՝ կիսվելով մեկ տարվա ընթացքում ներդրումներից հետո իրենց նախագծերի առաջխաղացման պատմություններով, ներկայացնելով նաև, թե ինչ տվեց նրանց ֆորումի յոթ օրը:

Առաջիկա օրերին բիզափեռների հետ իրենց գիտելիքներով կկիսվեն այնպիսի հմուտ խոսնակներ ու մեթորներ, ինչպիսիք են Smartclick-ի հիմնադիր տնօրեն Ռեմ Դարբինյանը, Artlunch-ի հիմնադիր Բակուր Մելքոնյանը, CROSSmarketing-ի առաջատար փորձագետ Վլադիսլավ Բերմուդան, DISQO ընկերության պրոդուկտների բաժնի ղեկավար Իսա Մոստաֆան, Yerevan Park-ի հիմանդիր-տնօրեն Գագիկ Նուշիկյանը, Krisp ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանը և այլք:

Buissup Global Forum-ի լավագույն նախագծերը հնարավորություն կստանան մասնակցելու սեպտեմբերի 20-ին Երևանում կայանալիք Armenian Business Forum 2022 ամենամյա առաջատար գործարար համաժողովին, որտեղ էլ ներդրողների հետ համագործակցության հուշագիր կկնքեն: Armenian Business Forum 2022-ն անցկացվում է «Համաշխարհային տնտեսական մարտահրավերների դարաշրջանում՝ Հայաստանի դերը որպես Եվրոպայի և Ասիայի միջև կամուրջ» խորագրի ներքո, ֆորումի գործընկերը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է։