Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Տնտեսություն

Նավթի գների աճը արևային էներգիայի զարգացման նոր խթան. ի՞նչ է անելու Հայաստանը

Աշխարհում նավթի բորսայական գներն առաջիկա ամիսներին կաճեն։ Տեսանելի ապագայում հումքի շուկայական գնանշումները էներգետիկ ճգնաժամի պատճառով կարող են հասնել 150 դոլարի մեկ բարելի դիմաց, JPMorgan-ի վերլուծաբանների կանխատեսումներն է փոխանցում Bloomberg-ը։

«Նավթի գները կաճեն մինչև 150 դոլար մեկ բարելի դիմաց, քանի որ պահանջարկը գերազանցում է առաջարկը, իսկ այլընտրանքային էներգիայի աղբյուրները, ինչպիսիք են բնական գազը և վերականգնվող էներգիան, չեն կարող լրացնել բացը»,- ասվում է նյութում:

Ամերիկյան JPMorgan բանկի գլոբալ էներգետիկ ռազմավարության ղեկավար Քրիստիան Մալեկի կարծիքով՝ ածուխն ու գազը չեն կարողանա լրացնել նավթի համաշխարհային մատակարարման թերությունները։

Պետք է խաղադրույք կատարել էներգիայի վերականգնվող աղբյուրների վրա։

«Դա պետք է կապված լինի արևի էներգիայի և քամու հետ, և այն ժամանակ, երբ դուք անցնեք դրա միջով, մենք դեռ կունենանք նավթի մեծ դեֆիցիտ, ինչը հիմնականում նշանակում է, որ մենք կտեսնենք նավթի գնի զգալիորեն ավելի բարձր վերանայումներ»,- ասել է Մալեկը։

Արևային էներգիայի անցնելու անհրաժեշտությունը գիտակցում են ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլ նաև բազմաթիվ այլ երկրներում։

Շվեյցարական ընկերություններից մեկը, օրինակ, հայտարարել է արևային էներգիայից սինթեզ գազի արտադրության համար աշխարհում առաջին արդյունաբերական գործարանի կառուցման մեկնարկի մասին։

Կայանը էներգիա կհավաքի հերիոստատների միջոցով և այն կվերածի սինթեզ գազի։

Այժմ նախատեսվում է փոքր հզորության գործարան կառուցել տարեկան 150 տոննա վառելիքի արտադրանքով, սակայն հետագայում ծավալները մեծանալու են։

Փաստացի աշխարհը արևային էներգիան օգտագործում է ոչ միայն էլեկտրաէներգիա ստանալու, այլ նաև արևից նույնիսկ գազ ստանալու համար, ինչը վկայում է, որ աշխարհի գիտակից հատվածը հասկանում է, որ ապագան միայն արևային էներգիայինն է։

Հայաստանում, նշենք, գոյություն ունի արևային վահանակներ արտադրող ընդամենը մեկ ընկերություն՝ «Սոլարոնը», իսկ արևային էներգիայի արտադրության ծավալները անբավարար են, ուստի հարկավոր է զարկ տալ արևային էներգիային, հատկապես ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում, որտեղ մեր ունեցած ռեսուրսները սահմանափակ են, իսկ հնարավորությունները՝ թույլ։

 

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորության և արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք`  87-57, (010) 44-00-55
էլ. փոստ`  [email protected]