Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Տնտեսություն

Կիպրոսի էներգետիկայի նախարարությունը ստացել է ավելի քան 7000 դիմում տներում ֆոտովոլտային համակարգերի տեղադրման համար

dom.com.cy-ն գրում է, որ Էլեկտրաէներգիայի սակագնի անընդհատ բարձրացումը Կիպրոս կղզու բնակիչներին ստիպում է անցնել խնայողության։

Ոմանք սահմանափակել են ջեռուցիչների, օդորակիչների և կենցաղային տեխնիկայի օգտագործումը։ Մյուսները գնացել են այլ ճանապարհով, նրանք իրենց տներում տեղադրել են ֆոտոգալվանային համակարգեր կամ ավելի պարզ ասած արևային մարտկոցներ:

Կիպրոսի էներգետիկայի նախարարության վերջին տվյալների համաձայն 2022 թվականի 7 ամիսների ընթացքում (փետրվար-օգոստոս) գործակալությունը երկրի բնակիչներից ստացել է 7404 դիմում իրենց տներում ֆոտոգալվանային համակարգեր տեղադրելու համար։ Նախարարության ղեկավարի խոսքով ամեն ամիս ավելանում է քաղաքացիների դիմումների թիվը։

Հարկ է նշել, որ Կիպրոսն իր աշխարհագրական դիրքի շնորհիվ իդեալական վայր է արևային էներգիան օգտագործելու համար։ Պետությունն իր մի քանի նախաձեռնությունների միջոցով խրախուսում է ընտանիքներին մասնակցել արևային էներգիայի արտադրությանը։ Դրանք ներառում են ֆոտովոլտային համակարգերի տեղադրման սուբսիդիաներ և ցանցային հաշվառման համակարգին մասնակցելու հնարավորություն:

Ցանցային հաշվառման համակարգը թույլ է տալիս կիսել  չօգտագործված էներգիան, այն չի կորչում, այլ ուղարկվում է Կիպրոսի էլեկտրաէներգիայի ընկերության (EAC) ցանց, որտեղ էլ այն կարող է օգտագործվել այլ սպառողների կողմից: Դրա շնորհիվ արևային մարտկոցների սեփականատերերը ստանում են փոխհատուցում էլեկտրաէներգիա արտադրելու համար, որը կարելի է օգտագործվել սեփական հաշիվները մարելու համար։

Պարզ ասած, եթե ձեր արևային մարտկոցը որոշակի ամսում ավելի շատ էներգիա է արտադրել, քան ձեր ընտանիքը դրա կարիքն ունի, ապա EAC-ը գնում է այդ ավելցուկը ձեզանից: Արտադրված ավելցուկային էներգիան օգտագործելու այլընտրանքային միջոց է այն կուտակման մարտկոցներում պահելը, որոնք, սակայն, ունեն իրենց սահմանափակումները գնի, դիմացկունության և հզորության առումով։

Եթե ​​ընտրում են ցանցի հաշվառման սխեման, ապա ՖՎ համակարգը միացվում է EAC ցանցին հաճախորդների սպասարկման վահանակի և հատուկ հաշվիչի միջոցով: Արևային մարտկոցները էներգիա են արտադրում հիմնականում արևոտ ցերեկային ժամերին: Օրվա ընթացքում, երբ դուք տնից բացակայում եք, և էլեկտրաէներգիայի օգտագործումը նվազագույն է, արևային մարտկոցներից ստացված էներգիայի մեծ մասը տրվում է EAC ցանց: Եթե ​​ցերեկը մարդիկ տանն են, ապա ֆոտովոլտային համակարգը էներգիայով ապահովում է էլեկտրական սարքերը։ Եթե ​​նոր համակարգի արտադրած էներգիան բավարար չէ կարիքները բավարարելու համար, մնացածը ստացվում է ցանցից: Գիշերը ևս, երբ արև չկա, էլեկտրականությունը ստացվում է միայն ցանցից։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք