Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Տնտեսություն

EFSE-ն և ԱրարատԲանկը մեկտեղում են ջանքերը՝ աջակցելու Հայաստանի ՄՓՄՁ-ներին

Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը (EFSE) հինգ տարի մարման ժամկետով $10 միլիոն է տրամադրել ԱրարատԲանկին:

Բանկից հայտնել են, որ կֆինանսավորվեն ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված տնտեսական, սոցիալական և անվտանգային մարտահրավերներից տուժած միկրո, փոքր և միջին ձեռնարկությունները (ՄՓՄՁ): Առաջնահերթությունը կտրվի ճգնաժամի ուղղակի ազդեցության տակ գտնվող ոլորտներին:  

«Ֆինանսավորման միջոցների շարունակական հասանելիություն տրամադրելով ՄՓՄՁ-ներին՝ այս ֆինանսական գործիքը կօգնի նրանց շարունակել գործունեությունը և դիմակայել լարված իրավիճակում գործող մատակարարման շղթայի և լոգիստիկ ենթակառուցվածքի աճող մարտահրավերներին:

Ֆինանսավորումը հնարավորություն կտա ԱրարատԲանկին ավելի ընդլայնել վարկավորման ծավալները՝ տրամադրելով ավելի երկար մարման ժամկետով ավելի քան 700 նոր ենթավարկ, որը կնպաստի Հայաստանի գործարար միջավայրի և տնտեսության դիմակայունության ամրապնդմանը: Ներդրումը կնպաստի ԿԶՆ 8-ի (Տնտեսական աճ) եւ ԿԶՆ 9-ի (Արդյունաբերական նորարարություն և ենթակառուցվածք) իրագործմանը»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

EFSE-ի Խորհրդի նախագահ Կլաուս Մյուլլերը նշել է․ «Դրամական հոսքերի և կենսականորեն կարևոր ռեսուրսների հասանելիության վրա բացասական անդրադարձի հետևանքով ճգնաժամերի ժամանակ առաջինը տուժում են միկրո, փոքր և միջին ձեռնարկությունները: Այս նոր ֆինանսավորումը հնարավորություն կտա EFSE-ի երկարամյա գործընկեր ԱրարատԲանկին այս բարդ ժամանակներում խիստ անհրաժեշտ ֆինանսական աջակցություն տրամադրել հայաստանյան ՄՓՄՁ-ներին»:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ Վարչության նախագահ Մհեր Անանյանն էլ իր հերթին նշել է, որ EFSE-ի հետ երկարամյա համագործակցությունը խոսում է փոխվստահության հիման վրա կառուցված արդյունավետ և ամուր գործընկերության մասին։

«2010թ․-ից ի վեր EFSE-ից ներգրավված միջոցներով իրականացվել է 8 ծրագիր՝ ընդհանուր $63 միլիոնի չափով։ Ցուցանիշներով խոսելն, անխոս, տպավորիչ է, բայց պետք է նաև խոսքով փաստենք, որ EFSE-ի հետ գործընկերային հարաբերությունները զգալիորեն նպաստել են միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների խթանմանը Հայաստանում»,- ասել է Մհեր Անանյանը։   

Բանկից հիշեցրել են, որ դեռ 2019թ․-ին հիմնադրամը $10 միլիոնին համարժեք բազմարժութային վարկ է տրամադրել ԱրարատԲանկին՝ նպաստելով ազգային արժույթով վարկերի տրամադրմանը և զերծ պահելով ծրագրի շահառուներին արտարժութային ռիսկերից: