Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Տնտեսություն

Շվեյցարիայում արևային էլեկտրակայանները՝ հանրային ընդվզման պատճառ

Շվեցարիայում արևային էլկտրակայանների կառուցումը կարող է լուրջ սոցիալական խռովությունների պատճառ դառնալ։ Բանն այն է, որ սովորաբար բարձր լեռնային Շվեցարիայում մասնագետները ցանկանում են արևային էլեկտրակայանները կառուցել լեռնային հովիտներում։

Պատճառն այն է, որ նախ այդպիսի տարածքնրն ավելի քիչ են օգտագործվում գյուղատնտեսության կամ այլ կարիքների համար, և երկրորդ՝ նման էլեկտրաէներգիայի կառուցումը Շվեցարիային թույլ կտա մինչև 2050 թվականը կրկնապատկել սեփական էլեկտրաէներգիայի գրեթե կեսը ստանալ արևային էլեկտրակայաններից։ Նույնիսկ ռուս–ուկրաինական պատերազմը չի կարողանում համոզել շվեցարացիներին, նման էլեկտրակայանների կառուցման անհրաժեշտության մեջ։

Մասնագետները նշում են, որ բարձրլեռնային հովիտներում էլեկտրակայանների կառուցումը մի քանի էական նշանակություն ունի։Բանն այն է, որ այդպիսի էլեկտրակայանները նախ հարմար են ձմռանը էլեկտրաէներգիա ստանալու համար, և երկրորդ՝ ձմեռային պայմաններում արևի առկայության դեպքում շատ ավելի մեծ քանակությամբ կարող են էլեկտրաէներգիա մատակարարել։Նման բարձրլեռնային էլեկտրակայաններն արդեն գործում են Ֆրանսիայի և Ավստրիայի տարածքում, և շվեցարական իշխանությունները նույնպես ցանկանում են իրենց մոտ կառուցել նման էլեկտրակայաններ։ Շվեցարացիների զգալի մեծամասնությունը դեմ է, հայտարարում է, թե արևային վահանակները պետք է տեղադրել ոչ թե բարձրլեռնային հովիտներում և խափանել շվեցարական անասնապահությանը, որը այդ երկրի տնտեսության հիմքերից մեկն է,այլ հարկավոր է վահանակները կառուցել տների տանիքներին։

«Մենք անհրաժեշտություն չենք տեսնում բարձրանալ այդ բարձունքները և շահագործել կուսական, չբնակեցված տարածաշրջանները, քանի դեռ չենք օգտագործել ամբողջ պոտենցիալը, որ կա երկրում»,- նշել են արևային էլեկտրակայանների ընդդդիմախոսները։ Դաշնային էներգետիկ գերատեսչության մասնգետները ընդդիմանում են, նշում, թե բարձրլեռնային գոտիներում արևային վահանակները ավելի արդյունավետ կարող են աշխատել։

Ամեն դեպքում, փաստն այն է, որ Շվեցարիան ունի այլընտրանք՝ արևային վահանակներ ինչ որ տեղ կառուցելու։Երկրում հստակ է մեկ բան. նրանք դեմ չեն արևային էներգիայի արտադրությանը, պատրաստ են նույնիսկ հսկայական գումարներ ծախսել լեռնային հովիտների փոխարեն շենքերի տանիքները օգտագործելու համար, մինչդեռ, Հայաստանն օրինակ,նման այլընտրանք չունի, մեր երկրում, որտեղ արևային վահանակներ արտադրող միայն մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», նույնիսկ շենքերի տանիքների շահագործումը դեռևս չնչին մակարդակում է գտնվում, ուր մնաց որևէ լեռնային տարածք, կամ հովիտ և գյուղատնտեսական տարածք օգտագործելը։

Ելենա Գուլքանյան