Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Սպորտ

Բռնցքամարտիկները 9 մեդալ են նվաճել Սլովենիայում

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը հաջող ելույթներով ավարտել է պայքարը Սլովենիայի մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի բռնցքամարտի հավաքականն «Արծաթե գոտի» մրցաշարում նվաճեց  9 մեդալ:

Եվրոպայի փոխչեմպիոններ՝ 57 կգ քաշային Արթուր Բազեյանն ու 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը եզրափակիչում հաղթեցին, համապատասխանաբար, ավստրիացի և իսպանացի մրցակիցներին ու դարձան չեմպիոն։ Ոսկե մեդալի արժանացավ նաև Նարեկ Մանասյանը, որի մրցակիցը վնասվածքի պատճառով չներկայացավ մենամարտին։ Վնասվածք ուներ նաև մեր 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը, որին  բժիշկները թույլ չտվեցին մասնակցել եզրափակիչ մենամարտին և հայ մարզիկն արժանացավ արծաթե պարգևի։ 2-րդ տեղ գրավեց նաև 63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը։ Եվս 4 հայ մարզիկ` 51 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 54 կգ քաշային Ջանիկ Սահակյանը, 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը արժանացան բրոնզե պարգևի։