Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Տնտեսություն

Փաշինյանը ստում է, «տնտեսական բումը» մանիպուլյացիա է, օտարերկրացիների սպառումով է տնտեսությունն աճել

Նիկոլ Փաշինյանը, սովորության համաձայն, միշտ ստում է, սա պետք է արձանագրել․ տնտեսական աճ ունենք, բայց դա կառավարության աշխատանքի արդյունքը չէ։ Այս մասին 24News-ին ասաց «Աուդիտորների պալատ» հասարակական կազմակերպության նախագահ, Պրոֆեսիոնալ հաշվապահների եվրոպական դպրոցի դասախոս, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը։

Նոյեմբերի 2-ին Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանի տնտեսությունը բում է ապրում՝ ընդգծելով, որ 2022-ի հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվությունը 14,1 տոկոս է կազմել։ «Այս տեմպը մեզ հնարավորություն է տալիս, որպեսզի 2022 թվականի արդյունքներով հաղթահարված համարենք 2020 թվականին համավարակի և պատերազմի հետևանքով առաջացած տնտեսական դժվարությունները և վերականգնենք մեր տնտեսական զարգացման տեմպը»,– ասել էր Փաշինյանը։

Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի խոսքերով, ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին Հայաստան եկած, ժամանակավոր բնակություն հաստատած մոտ 200 հազար օտարերկրացիների սպառման արդյունքում է տնտեսական աճն արձանագրվել։

«Ընդորում, շատ կարևոր են մակրոտնտեսական մյուս ցուցանիշները՝ գործազրկության մակարդակ, աղքատության ցուցանիշ, այդ ցուցանիշների վրա է պետք ուշադրություն դարձնել։ Առկա տնտեսական աճն ավելի է խորացնում աղքատությունը, քանի որ 200 հազար վճարունակ անձինք եկել են Հայաստան, Երևանում սպառում են իրականացնում, մնացած այլ պայմաններին զուգահեռ՝ դա ուղիղ ազդեցություն է ունենում գնաճի վրա», - ընդգծեց նա։

Նոյեմբերի 1-ին մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ասել էր, որ «տարեվերջին կունենանք 10% գնաճ՝ նույնիսկ զսպման մեխանիզմներով»։ Ըստ Գալստյանի՝ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 10․5%, այս տարվա սեպտեմբերին 12-ամսյա գնաճն ավելացել ու կազմել է 9․9%, բնականոն գնաճը՝ 10․5%։

Տնտեսագետ Նաիրի Սարգսյանն ասաց, որ ԿԲ նախագահը ճիշտ է, սպասելի է գնաճը։ «Ընդ որում, գնաճը որ համընդհանուր հաշվարկային ներկայացնում են 10%, առաջին անհրաժեշտության սպառման ապրանքների դեպքում ավելին է․ միգուցե 20-30% գնաճ ունենանք այդ շրջանակներում։ Պատկերացրեք՝ այդ 200 հազար անձանց սպառման ֆոնին տեղի է ունենում գնաճ, իսկ մշտական բնակչության մոտ, ում եկամուտները չեն ավելանում ընդհանրապես, տեղի է ունենում ծախսերի ավելացում, հետևաբար՝ ավելի աղքատացում։

Ու այստեղ հարց է առաջանում՝ ուղղված Ն․ Փաշինյանին՝ «Այդ «տնտեսական բումը» ՀՀ քաղաքացու վրա ի՞նչ ազդեցություն թողեց, դրակա՞ն, թե՞ բացասական»։ Բնականաբար, բացասական ազդեցություն է թողնում, աղքատությունը խորանում է, գործազրկության մակարդակը չի նվազում։ Այնպես որ, «տնտեսական բում» և այլն իշխանությունների սովորական արտասանվող, մանիպուլյատիվ հայտարարություններն են», - նշեց Սարգսյանը։

Իսկ թե ի՞նչն է բերել տնտեսությունն այս վիճակին, ապա Աուդիտորների պալատի նախագահն ասաց, որ կառավարությունը ոչինչ չի արել․ «Երբ որ բացում եք վիճակագրական տվյալները, այնտեղ մինչև 27-30% ծառայությունների ոլորտի աճն է, ընդ որում, հյուրանոցային և հանրային սննդի ծառայությունները»։

«Ու մեկ այլ ցուցանիշ էլ ասեմ, որը հիմնավորում է կառավարության ղեկավարիի կեղծիքը․ մանրածախ առևտուրն աճել է ընդամենը 2%-ով։ Եթե այսպիսի պայմաններում մանրածախ առևտուրն աճում է ընդամենը 2%-ով, ընդ որում 200 հազար անձի սպառման պարագայում, նշանակում է, որ ՀՀ քաղաքացիները սպառումը կրճատել են, որովհետև աղքատացել են, չեն կարողանում ապրանք գնել։

Նրանց սպառման կրճատման ֆոնին ավելացել է Ռուսաստանից Հայաստան ներգաղթածների սպառումը, արդյունքում սալդոն (դրամական մուտքերի և ծախսերի տարբերություն) դրական է եղել։ Բայց սա ուղիղ ցուցիչ է հիմնավորելու, որ կառավարությունը ոչինչ չի արել բարելավման ուղղությամբ, ամեն ինչ արել է ՀՀ բնակչին աղքատացնելու ուղղությամբ», - եզրափակեց Նաիրի Սարգսյանը։

Սերգեյ Առաքելյան