Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Տնտեսություն

ԿԲ նախագահը քաղաքական խռովությունների է դրդում

Ամիսներ շարունակ մամուլը տարաբնույթ տեղեկատվություն է հրապարակում ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի գործունեության, ավելի ճիշտ՝ անգործության և դրա հետևանքների մասին: Դժգոհություններն ու հանցավոր անտարբերության մասին հաղորդումները բազմաթիվ և բազմատեսակ են, սակայն առ այսօր որևէ շոշափելի տեղաշարժ չի արձանագրվել, ինչի հետևանքները արդեն սկսում են տեսանելի դառնալ:

1or.am կայքը երեկ տեղեկացրել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նոր խռովություն է հասունանում, որը կարող է վերաճել քաղաքական ընդդիմադիր շարժման։

Վաղուց հայտնի է, որ ոլորտում մեծ դժգոհություն կա ՀՀ կենտրոնական բանկի քաղաքականությունից՝ արտարժույթի փոխարժեքը նվազեցնելու և ցածր մակարդակի պահելու, դրամն արհեստականորեն արժևորելու հետևանքով բազմաթիվ IT ընկերություններ փակման ճանապարհին են, ոլորտը պարզապես քայքայվում է։

Տարադրամի փոխարժեքի ցածր լինելու հետևանքով ֆինանսական զգալի կորուստներ են ունենում նաև արտահանողները, ինչպես նաև այլ ոլորտների ներկայացուցիչներ։

IT ոլորտի ներկայացուցիչներն օրեր առաջ մեծ ասուլիս էին տվել, ներկայացրել իրենց խնդիրները, սակայն արժանացել են բացարձակ անտարբերության։ ԿԲ նման վերաբերմունքից վիրավորված՝ IT ոլորտում այժմ խռովություն է հասունանում, որը կարող է քաղաքական երանգներ ստանալ, չի բացառվում, որ «Դեմ եմ» շարժման օրինակով նոր նախաձեռնություն ստեղծվի։

Սովորաբար քաղաքական առումով պասիվ ծրագրավորողները բավական հաջող փորձ ունեն քաղաքական հոսանքների ստեղծման, իսկ «Դեմ եմ»-ը ժամանակին նույնիսկ Փաշինյանի «թավշյա հեղափոխության» լուրջ հենարանը դարձավ։ 

Եվ, թերևս, իշխանությունները պետք է լուրջ հետևություններ անեն՝ թույլ տալ շարունակելու՞ ԿԲ և նրա ղեկավարի ամենաթողությունը՝ դրանից բխող քաղաքական և սոցիալական հետևանքներով, թե գնալ արմատական, «հեղափոխական» լուծումների:

Վարդգես Վարդանյան