Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Ժամանց

Կորացած մեջք, ավելի մեծ գանգ, հաստ պարանոց և նոր կոպեր․ ինչպիսի՞ տեսք կունենան մարդիկ 1000 տարի անց

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։

Մենք ապրում ենք մի աշխարհում, որն էապես փոխակերպվել է ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ, ու թեև դա մեզ տալիս է բազմաթիվ առավելություններ, այն կարող է նաև ունենալ որոշ երկարաժամկետ հետևանքներ:

Ենթադրվում է, որ 1000 տարի անց Երկրի վրա բնակվող մարդիկ կունենան մեզանից շատ տարբեր ֆիզիկական բնութագրեր, և դրա պատճառը կլինեն նոր տեխնոլոգիաները:

Med Alert Help առողջապահական ընկերության և Նյու Յորքի Փրեսբիթերյան հիվանդանոցի մի խումբ հետազոտողները փորձել են ցույց տալ այն բոլոր հնարավոր փոխակերպումները, որոնց ենթարկվելու են մարդիկ մոտակա 1000 տարիների ընթացքում՝ 3000 թվականին։ Վերջնաարդյունքում, օգտագործելով արհեստական ​​բանականություն, նրանք ներկայացրել են ապագա մարդու 3D մոդել, որին անվանել են «Մինդի» (Mindy)։

Toll Free Forwarding հարթակում հրապարակված զեկույցում նշվում է, որ «սմարթֆոնների, նոութբուքերի և այլ տեխնոլոգիաների մշտական օգտագործումը» պատճառ կդառնա, որ մեր մարմինն էականորեն փոխվի․

1․ Կորացած մեջք

Սմարթֆոնների և համակարգչային մոնիտորների դիզայնը և օգտագործելու կերպը զգալի ազդեցություն ունեն մեր նստելու և կանգնելու ձևի վրա, որի պատճառով մեր սերունդները կունենան ավելի կոր մեջք։ Փաստ է, որ մեր դիրքի անընդհատ կարգավորումը՝ հեռախոսին կամ համակարգչային էկրանին նայելու համար, լարում է մեր մարմնի այն հատվածները, որոնք որոշում են մեր կեցվածքը:

  1. Ձեռքերի փոխարեն ճանկեր

Այսպես կոչված «տեքստային ճանկը» (text claw), առաջանում է այն բանից հետո, երբ անընդհատ ձեռքի մեջ ենք պահում բջջային հեռախոսը և երկար ժամանակ մատները անբնական դիրքով շարժում եք դրա շուրջը»։ Ըստ հետազոտողների, այս փոփոխությունն «ուղղակիորեն պայմանավորված է մեկ կոնկրետ տեխնոլոգիական սարքի՝ սմարթֆոնի օգտագործմամբ»։

  1. Գանգը կմեծանա, բայց ուղեղը կփոքրանա

Մարդիկ 3000 թվականին կունենան ավելի մեծ գանգ, բայց, միևնույն ժամանակ, շատ փոքր ուղեղ: «Հնարավոր է, որ մենք ավելի հաստ գանգեր զարգացնենք, բայց եթե հավատանք գիտական տեսությանը, տեխնոլոգիան կարող է նաև փոխել մեր ուղեղի չափերը»,- ասվում է զեկույցում։

  1. Ավելի հաստ պարանոց

Մարդու պարանոցը նույնպես կենթարկվի որոշ ակնհայտ փոփոխությունների։

«Տեխնոլոգիայի ազդեցությունը պարանոցի վրա նույնպես կհանգեցնի նոր վիճակի` հավերժ կռացած, որը տեղին է անվանել «տեխնոլոգիական պարանոց» (tech neck), – գրում են հետազոտողները՝ նշելով, որ պարանոցը կդառնա ավելի հաստ:

  1. Նոր կոպեր

«Էկրաններն առաջացնում են գլխացավ, աչքերի լարվածություն և նույնիսկ կուրություն»,- նշում են հետազոտողները։ «Մարդիկ կարող են զարգացնել ավելի մեծ ներքին կոպեր՝ ավելորդ լույսի ազդեցությունից խուսափելու համար, կամ աչքի ոսպնյակը կարող է զարգանալ՝ արգելափակելու համար մուտքային կապույտ լույսը (էկրանների կապույտ լույսը)։