Կարևոր տեղեկություններ՝ թոշակ ու նպաստ ստացողների համար
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2023 թ. փետրվարի 1-ից 1000 եւ ավելի բնակիչ ունեցող համայնքներում նոր նշանակվող նպաստները կվճարվեն անկանխիկ եղանակով, իսկ մինչեւ 1000 բնակիչ ունեցող համայնքների դեպքում` 2023 թ. հուլիսի 1-ից: ԱԺ լրատվական ծառայության փոխանցմամբ, այս մասին նշել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը՝ ներկայացնելով ընտանեկան նպաստի վճարման գործընթացում առաջարկվող կարգավորումները։
«Արդեն հաստատված եւ նշանակված վճարվող ընտանեկան նպաստների դեպքում պարտադիր անկանխիկին անցման մեկնարկը քաղաքներում եւ 1000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքներում կտրվի հուլիսի 1-ից, իսկ մինչեւ 1000 բնակիչ ունեցողների դեպքում` 2024 թ. հունվարի 1-ից: 2024 թ. հունվարի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կունենան անկանխիկի վճարման ժամանակացուցային նույն ընթացակարգը:
Հաջորդը փոփոխությունները վերաբերում են կենսաթոշակների վճարմանը: Գործող կարգավորումներով անկանխիկի վճարման երկու տարբերակ է գործում. վճարումն իրականացվում է բանկերի կողմից եւ Հայփոստի էլեկտրոնային փողի հաշվի միջոցով, որը հիմնականում կանխիկացվում էր շահառուների կողմից: 2023 թ. փետրվարի 1-ից սոցիալական հաշվի հիման վրա բացված էլեկտրոնային փողի հաշվի միջոցով այլեւս կանխիկացում հնարավոր չի լինելու իրականացնել, ուստի առաջարկվում է 2023 թ. փետրվարի 1-ից հետո Հայփոստի էլեկտրոնային փողի հաշիվների գործարքները փոխանցել բանկերին, այսինքն` վճարումը կիրականացվի բանկային քարտի միջոցով:
Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի հստակեցնող հարցին ի պատասխան` փոխնախարարը պարզաբանել է, որ մինչեւ 2023 թ. փետրվարի 1-ը նշանակված բոլոր դիմումներն ու նպաստները կտրվեն անկանխիկ կամ կանխիկ եղանակով` ըստ նպաստառուի ցանկության, բայց դրանից հետո 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում, այդ թվում` քաղաքներում, գործընթացը կիրականացվի պարտադիր անկանխիկ եղանակով, իսկ մինչեւ 1000 բնակիչ ունեցող համայնքների բնակիչները մինչեւ հուլիսի 1-ը կունենան կամավոր ընտրելու հնարավորություն:
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 5-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են «Պետական նպաստների մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները:
Հիշեցնենք, որ նախագծերի փաթեթի քննարկումը դեկտեմբերի 2-ի նիստում ընդմիջվել էր` որոշ հարցեր ճշգրտելու նպատակով:
Օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի հավանությանը»:




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին