Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Տնտեսություն

Համաշխարհային միտումները տանում են դեպի ամբողջովին արևային էներգիայի արտադրության

Էներգիայի վերականգնվող աղբյուրների էլեկտրակայանների ընդհանուր հզորությունը առաջիկա 5 տարում կկրկնապատկվի՝ առաջ անցելով ածխային էլեկտրակայանների ցուցաբերած հզորություններից, այդ մասին ասվում է միջազգային էներգետիկ գործակալության զեկույցում, որը նվիրված է վերականգնվող էներգետիկային։ Ներկայումս ակնկալվում է, որ վերականգնվող աղբյուրների համաշխարահային հզորությունը 2022-2027 թվականներին կաճի 2,4 տեռավատով, դա 85 տոկոսով ավելի արագ աճ է, քան նախորդ հնգամյակում և 30 տոկոսով ավելին է, քան կանխատեսվում էր ընդամենը 1 տարի առաջ,- ասվում է զեկույցում։

Վերականգնվող էներգետիկան՝ հատկապես արևային էլեկտրակայանները, կդառնան աշխարհում խոշորագույն էներգիայի գեներացիայի աղբյուրը արդեն 2025 թվականին, իսկ տարբեր տեսակի էներգետիկաների համաշխարհային բալանսում նրա բաժինը 10 տոկոսային կետով կաճի նշված ժամանակահատվածում։ 2027 թվականին ակնկալվում է, որ ամբողջ համաշխարհային էներգետիկայի 38 տոկոսը կստացվի արևի և քամու ուժից։

Զեկույցի հեղինակները նշում են, թե առավելագույն աճը այդ ոլորտում ցուցադրելու են Չինաստանը, Եվրամիությունը, ԱՄՆ-ն և Հնդկաստանը, որոնք օգտագործում են ինչպես գործող օրենքները և շուկայի կարգավորման կանոնները, այնպես էլ նորերն են ստեղծում, ընդ որում էներգետիկ ճգնաժամի ֆոնին այդ գործընթացն ավելի արագ է ընթանում, քան կանխատեսվում էր։ Եվ իսկապես, եվրոպայում արևային էլեկտրակայանների կառոցման տեմպերն այնպիսին են, որ փորձագետները այն արևային համաճարակ են անվանում։ Միացյալ Նահանգներում Կոնգրեսը պարբերաբար նորանոր օրենքներ է ընդունում՝ հնարավորություններ տալով և սուբսիդիաներ տրամադրելով արևային էլեկտրակայանների ստեղծման համար։ Հետ չեն մնում նաև Հնդկաստանն ու Չինաստանը՝ իրենց լայնածավալ տարածքներով։ Ըստ էության, համաշխարհային միտումները տանում են դեպի ամբողջովին արևային էներգիայի արտադրության։

Հայաստանն այս առումով չափազանց հետ է մնում և տեմպերը նույնիսկ լավատեսության հիմքեր չեն տալիս։ Մեր երկրում ընդամենը արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», որի հզորությունները բավարար չեն, իսկ Հայաստանում արևային էներգիայի ընդհանուր ծավալը ողջ էներգետիկայի մեջ այս պահին կազմում է ընդամենը 9 տոկոս։

Մանե Մսրյան