Լոնդոնում ձերբակալվել է Հնդկաստանի ոսկերչական բիզնեսի արքան
Լոնդոնում ոստիկանները ձերբակալել են հնդիկ գործարար Նիրավ Մոդիին, որին հնդկական իշխանությունները փնտրում են մոտ 2 մլրդ դոլար Punjab National Bank բանկից հափշտակելու մեջ, տեղեկացնում է ՌԲԿ-ն՝ հղում կատարելով Bloomberg-ին։
Գործակալության փորձագետները գործարարի ձերբակալությունը, որի կարողությունը 2017-ին Forbes-ը գնահատել է 1,8 մլրդ դոլար, կապում են Հնդկական ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախընտրական արշավի հետ, որի նախկին առաջնորդ Նարենդրա Մոդին (ձերբակալվածի ազգանվանակիցն է) գլխավորում է երկրի կառավարությունը։
2018 թվականի ամռանը The Financial Times թերթը տեղեկացրել էր, որ Նիրավ Մոդին ժամանել է Մեծ Բրիտանիա՝ քաղաքական ապաստան խնդրելու։ Մոդիին հեռակա մեղադրանք է ներկայացվել փետրվարի կեսին, երբ գործարարի գտնվելու վայրի մասին ոչինչ հայտնի չէր։ Իշխանությունները միայն տեղեկացնում էին, որ նա փախել է Հնդկաստանից։ Նա կասկածվում է Հնդկաստանի պատմության մեջ ամենախոշոր բանկային խարդախության մեջ, որի հետեւանքով Punjab National Bank-ից հանվել է մոտ 2 մլրդ դոլար։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ