Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Տնտեսություն

Ucom-ի հովանավորությամբ կայացել է «Բուկինիստ» գրախանութի հիմնադրման 90-ամյակի տոնակատարությունը

Դեկտեմբերի 12-ին «Յուքոմ» ընկերության հովանավորությամբ Երևանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է «Բուկինիստ 90» տոնակատարությունը և «Գրքի մրցանակաբաշխություն 2022»-ը։  

Այս տարի լրացել է Մաշտոցի 20 հասցեում գործող «Բուկինիստ» գրախանութի գործունեության 90 տարին, ինչը եզակի ու կարևոր իրադարձություն է երկրի մշակութային կյանքում։ Այս տարիների ընթացքում, դիմակայելով բոլոր դժվարություններին, գրախանութը ոչ միայն չի փակվել, այլև կարևոր դեր է խաղացել սերունդների ձևավորման և կայացման գործում։

«Մտածեցինք, որ Հայաստանում քիչ կան այնպիսի մշակութային կամ բիզնեսային օբյեկտներ, որոնք ի սկզբանե իրենց ստեղծման օրից մինչեւ հիմա գործում են նույն պրոֆիլով, նույն գործն են անում: Դա մեր դեպքում Մաշտոցի 20 գրախանութն է, որը ստեղծվել է 1932 թ. եւ մինչեւ այսօր գործում է, ընդ որում՝ գործում է ավելի լայն մասշտաբով: Խորհրդային տարիներին այնտեղ 75 քմ-ի վրա էինք աշխատում, հիմա՝ ավելի քան 350 քմ-ի: Ժամանակին 4 աշխատակից կար, հիմա միայն այդ օբյեկտում 20 մարդ է աշխատում, իսկ ընդհանրապես «Բուկինիստ» ՍՊԸ-ն իր գործունեությունը սկսել է 1997 թ., սկսել է 4 հոգով, այժմ Բուկինիստում աշխատում է 110 մարդ», - նշել է Բուկինիստի տնօրեն Խաչիկ Վարդանյանը։   

Գրքի մրցանակաբաշխության ընթացքում առանձնացվել էր 7 անվանակարգ («Տարվա ամենապահանջված գեղարվեստական գիրք», «Ոչ գեղարվեստական գիրք», «Մանկական գիրք», «Հայ հեղինակ», «Օտարագիր հայ հեղինակ», «Մանկագիր», «Հրատարակչություն») և մեկ հատուկ մրցանակ՝ «Լավագույն ընթերցող», որին, ի դեպ, արժանացել է «Յուքոմ» ընկերության Տեղեկատվական անվտանգության բաժնի ղեկավար Կարեն Գասպարյանը՝ ամբողջ տարվա ընթացքում պարբերաբար մեծ ծավալով մասնագիտական և գեղարվեստական գրականություն ձեռք բերելու համար։ 

Հանձնելով մրցանակը տարվա լավագույնը ճանաչված «Մանկական գիրք» անվանակարգի հաղթողին՝ «Յուքոմ» ընկերության ռազմավարական զարգացման տնօրեն Գագիկ Արզումանյանը նշել է․ «Կարծում եմ՝ մերօրյա Հայաստանում եզակի կլինեն այնպիսի հաստատությունները, որոնք անցել են ժամանակի փորձության միջով և ինը տասնամյակ շարունակ հայ հասարակությանն ուրախացրել են իրենց նվիրումով։ «Յուքոմ» ընկերության ընթերցասեր անձնակազմի և բաժանորդների կողմից շնորհավորում եմ «Զանգակ» հրատարակչությանը «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» գիրքը հայ ընթերցողին մեսրոպատառ ներկայացնելու և զանգվածային հավանությանն արժանանալու համար»։ 

Հաղթողներին բացահայտելու չափանիշները պարզ էին ու անկողմնակալ։ Արձանիկները տուն են տարել մեկ տարվա կտրվածքով ամենաշատը վաճառված գրքերի ստեղծողները։ Անկողմնակալ լինելու համար Բուկինիստը մրցույթից հանել էր իր հրատարակած գրքերն ու դրանք ներառել միայն հեղինակներին վերաբերող անվանակարգերում, քանի որ այս դեպքում մրցանակ ստանում էր ոչ թե հրատարակչությունը, այլ գրողը։ 

Մրցանակաբաշխությունն ընդմիջվում էր համերգային կատարումներով: Ելույթներ են ունեցել Երևանի պետական կամերային երգչախումբը, դաշնակահար Լիլիթ Արտեմյանը, երգչուհի Տատյանա Հմայակյանն ու ջութակահար Պոլինա Շարաֆյանը:

Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն էլ տոնն ամբողջացրեց, երբ բեմ բարձրացավ և «Բուկինիստ»-ին շնորհավորեց՝ կատարելով իր հեղինակած «Երազ իմ, երկիր հայրենի» ստեղծագործությունը: