Հայաստանի բժիշկները խաղաղ ակցիա են կազմակերպել ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց
Դեկտեմբերի 15-ին Երևանում՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց, Հայաստանի բժիշկները խաղաղ ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով ապաշրջափակել Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող Լաչինի միջանցքը բժշկական տեխնիկայի, բժիշկների ու դեղորայքի տեղափոխման համար:
Երկրի տարբեր շրջաններից եկած՝ սպիտակ արտահագուստով տասնյակ բժիշկներ հորդորեցին ՄԱԿ-ին և միջազգային հանրությանը անհապաղ միջամտել և օգնել՝ տարածաշրջանում հումանիտար աղետից խուսափելու համար։ Բժիշկները դուրս էին եկել «Բժիշկների համար սահմաններ չկան», «Պահանջում եմ թույլ տալ՝ տեսնել իմ հիվանդներին», «Օգնեք մեզ փրկել նրանց» և այլ կարգախոսներով։
«ՎԻՎԱ, Բժիշկներ և Կամավորներ՝ Հայաստանին» բարեգործական հասարակական միավորման նախագահ Տատյանա Հովհաննիսյանը նշեց. «Ձախողվում են մեր հիմնադրամի բժիշկների բոլոր փորձերը՝ դեղեր հասցնել հանրապետություն, այնտեղից դուրս բերել ծանր հիվանդներին և ապահովել բժիշկների մուտքն Արցախի տարածք: Մեր խնամքի տակ գտնվող բոլոր անձինք շարունակում են մնալ Ադրբեջանի քաղաքացիների կողմից արգելափակված տարածքում, այդ թվում՝ երեխաները, ծանր վիճակում գտնվող հիվանդները, տարեցները, ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձինք։
Մենք հավատում ենք, որ համաշխարհային հանրությունը կտեսնի և կլսի, թե ԻՆՉ է կատարվում, կմիջամտի և կօգնի մեզ փրկել խաղաղ բնակիչների կյանքը: Մենք, բացի մարդկանց փրկելուց, այլ նպատակներ չենք հետապնդում և դրանք այն նպատակներն են, որոնց նվիրել ենք մեր ողջ կյանքը»։
«Կյանքի ճանապարհը»՝ Լաչինի միջանցքը, արդեն արդեն 4-րդ օրն է շարունակում է մնալ փակված: Սա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է։ Այս ամբողջ ընթացքում ԼՂՀ-ն զրկված է առաջին անհրաժեշտության ապրանքների, դեղորայքի և կենսական նշանակության այլ ապրանքների ներկրման հնարավորությունից: Ադրբեջանական կողմը անջատել էր նաև ողջ տարածաշրջանի գազամատակարարումը: Այս տարածքում ապրում է մոտ 120 հազար մարդ, որից 30 հազարը երեխաներ են։

























«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին