Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր ԱվետիսյանՖիլիպիններում 7,8 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել ԿԸՀ-ն ամփոփել է 1964 տեղամասերի արդյունքները ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասերից 1878-ի արդյունքները Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. ՀայաքվեՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն Մարուքյան
Հասարակություն

Արցախի երեխաների ձայնը Երևանի կենտրոնում

Երևանից տուն վերադառնալ չկարողացող երեխաները համերգ են ունեցել


«Արցախ», «Հայրենիք», «Հերոս տղերքը», «Իմ տուն Արցախ». երեկ Երևանի կենտրոնում  Արցախի երեխաների ձայնն էր հնչում։ Երեխաները, որոնք արդեն յոթերորդ օրն է՝ չեն կարողանում գնալ տուն ու միանալ իրենց ընտանիքներին, հայրենիքին նվիրված երգացանկով ելույթ էին ունենում Երևանի Սիզընս այգու բեմահարթակից։ Նպատակը՝ իրենց ձայնով ու երգով պայքարին միանալն էր, աշխարհին պատմելը, որ նրանց իրավունքները ոտնահարվում են։ 


18 դպրոցահասակները, որոնք Արցախի տարբեր մշակույթի տների սաներ են, դեկտեմբեի 11-ին «Ապրելու» հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանի էին եկել մասնակցելու Մանկական Երվրատեսելին։ Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակվելուց առ այսօր երեխաները չեն կարողանում գնալ Արցախ։ 


«Ապրելու» հիմնադրամի գլխավոր տնօրեն Արաքսյա Գրիգորյանի խոսքով՝ Արցախցի տաղանդավոր երեխաներն այսկերպ միանում են կյանքի, իրենց սեփական հողում ապրելու իրավունքի և տուն վերադառնալու համար մղվող  պայքարին։ 
«Սա երեխաների կոչն է ամբողջ աշխարհին, սփյռուքին, միջազգային հանրությանը, կազմակերպություններին ու դեսպաններին։ Եվ ես հուսով եմ, այն տեղ կհասնի, ու երեխաները շուտով կգնան իրենց տուն, իրենց ընտանիքներ։ Առաջին օրվանից «Ապրելու» հիմնադրամը ստանձնել է երեխաների կեցության հարցը. երբ իմացանք, որ ճանապարհը փակ է, կապ ենք հաստատել Արցախի կառավարության հետ, ստացել համաձայնությունը և շարունակել երեխաներին պահել Հիմնադրամի հոգածության ներքո»,-նշեց Արաքսյա Գրիգորյանը։ 


«Շատ ենք կարոտում մեր ծնողներին մեր հայրենիքը, բայց այստեղ մեզ համար ամեն ինչ անում են, որ մեր օրը լավ անցնի։ Վստահ ենք, որ վերադառնալու ենք մեր տուն, Արցախ, մեր ընտանիքիներ»,- ասում են արցախցի երեխաները։ 


Երեխաների կողքին լինելու և աջակցելու համար հարյուրավոր մարդիկ էին եկել, ովքեր հուզված լսում էին երեխաներին, քաջալերում ու ոգևորում իրենց ներկայությամբ։