Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել
Տնտեսություն

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները 1,5 անգամ ավելացրել են դեպի Ռուսաստան փոխանցումների թիվը

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները նախորդ տարվա 11 ամիսների ընթացքում Ռուսաստան են փոխանցել ավելի քան 16 մլրդ ՀՀ դրամ՝ կատարելով ավելի քան 50 հազ․ գործարք։ Նախորդող տարվա նույն ժամանակահատվածի համեմատ փոխանցումների թիվն աճել է 69%-ով։ Դեկտեմբերին բանկն ընդլայնել է փոխանցումների հնարավորությունները, և այժմ երկրի բնակիչները կարող են ՀՀ դրամով գործարքներ կատարել առանց արտարժույթի փոխարկման ծախսերի:

Հայաստանից Ռուսաստան ՀՀ դրամով դրամական փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է հաշիվ բացել ՎՏԲ-Հայաստան Բանկում և նշել ստացողի՝ ՀՀ դրամով հաշվեհամարը Ռուսաստանի ՎՏԲ բանկում։ Ծառայությունը հասանելի է բանկի բոլոր մասնաճյուղերում․ հետագայում բանկը նախատեսում է այն հասանելի դարձնել նաև հեռահար ուղիներով։ Ռուսաստանում ստացողի հաշվին գումարը կմուտքագրվի մեկ օրվա ընթացքում։ Հաճախորդը կարող է ՀՀ դրամը փոխարկել այլ արժույթի ռուսաստանյան ՎՏԲ բանկի մասնաճյուղերում կամ փոխարկել շահավետ փոխարժեքով ВТБ Онлайн հավելվածում: Յուրաքանչյուր գործարքի միջնորդավճարը կազմում է գումարի 2%-ը, նվազագույնը՝ 1,5 հազ. ՀՀ դրամ:

«Մենք շարունակում ենք նկատել Հայաստանից դեպի Ռուսաստան միջազգային փոխանցումների ծավալների աճի միտում։ Նախորդ տարվա 11 ամիսների ընթացքում երկրի բնակիչները ռուս օգտատերերին փոխանցել են ավելի քան 16 մլրդ ՀՀ դրամ, իսկ գործարքների թիվը հասել է 52 հազարի, ինչը 69%-ով գերազանցում է նախորդող տարվա ցուցանիշը։ Ֆինանսական նոր իրավիճակում զգալիորեն փոխվել են դրամական միջոցների միջազգային փոխանցումների մեզ սովորական դարձած եղանակները, բացի այդ, զգալիորեն թանկացել են արժույթի փոխարկման գործառնությունները։ Այս ֆոնին ՎՏԲ-ն մշակել է ծառայություն այն հաճախորդների համար, ովքեր պարբերաբար դրամական փոխանցումներ են կատարում դեպի Ռուսաստան. նոր ծառայությունը կօգնի միջոցներ ստանալ անմիջապես դրամային հաշիվներին՝ առանց արտարժույթի փոխարկման լրացուցիչ կորուստների», - նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալի ժ/պ Տարաս Կլադչենկոն:

Անցյալ տարվա ընթացքում ՎՏԲ-ն ակտիվորեն մշակել է միջազգային փոխանցումների այլընտրանքային տարբերակներ։ Բանկը մեկնարկել է դրամական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան ՀՀ դրամով՝ շահառուի բանկային տվյալների միջոցով: Փոխանցումը կատարելու համար ВТБ Онлайн հավելվածի օգտատերը պետք է նշի միայն ստացողի քարտի համարը և ԱԱՀ-ն: Բանկը մեկնարկել է նաև իր սեփական ծառայությունը՝ ռուսաստանյան հաճախորդներից ՀՀ դրամով ակնթարթային փոխանցումներ բջջային հեռախոսահամարով՝ ВТБ Онлайн հավելվածի միջոցով։ Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որտեղ մեկնարկեց նոր գործառույթը։

Փոխանցումների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում, բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 8787 հեռախոսահամարով:

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: