Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Աշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՀիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունը«Ազատության» հրապարակում շարունակվում է քարոզարշավը. դու ևս կարող ես միանալԻ՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ ԿարապետյանՄեր ընտրողներն արժանապատիվ քաղաքացիներ են, ովքեր նման ճնշումների ու ներազդեցությունների պայմաններում՝ չվախեցան, չմանիպուլացվեցին, չնահանջեցին․ Գոհար ՄելոյանԵս գիտեմ իմ անելիքը` պայքարս շարունակվում է. Արեգա ՀովսեփյանՍիրելի հայրենակիցներ, իմացեք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ է․ նա չի հաղթել ընտրություններում․ Անուշ ՄիրզոյանԸնդամենը երկու լուր` օրվա լրահոսից որ հետևություներն ինքներդ արեք. Մարիաննա ՂահրամանյանԵրիտասարդական ներուժից մինչև իրական լուծումներ․ ԶՊՄԿ-ի մասնակցությունը CaseKey-ինԻրական խաղաղություն ունենալու համար պետք է ուժեղ լինենք․ Արսեն ԳրիգորյանՀասարակությունը հաշտ չէ ստեղծված իրավիճակի հետ․ Ատոմ ՄխիթարյանՄենք ուղղակի պետք է փորձենք պատմությունից դասեր քաղել, ուսումնասիրել մարդկության պատմության քաղաքական միտքը՝ սխալներից խուսափելու համար․ Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՀայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը Սպասվում է առանց տեղումների եղանակ. առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Քիչ առաջ ջրասուզակներն և փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են 13-ամյա աղջկա մարմինը Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Ինչի՞ է ուզում հասնել իշխանությունը Արցախի հարցում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախի շուրջ իրավիճակը շարունակում է մնալ շատ մտահոգիչ։ Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ արցախահայությունը, շրջափակման մեջ գտնվելով, շարունակում է պայքարել իր իրավունքների պաշտպանության համար։ Բնականաբար, տարբեր սպառնալիքների ու հանցագործությունների միջոցով Ադրբեջանը ձգտում է հայաթափել Արցախը։ Կարելի է պատկերացնել, թե ինչ տեղի կունենա արցախցիների հետ, եթե նրանք դադարեցնեն պայքարը և հանձնվեն։ Հասկանալի է, որ շրջափակման միջոցով Ալիևը պայմաններ է ստեղծում, որ Արցախի հայերը ուղղակի թողնեն և հեռանան։ Դրա համար էլ «մինիսուլթանը» հայտարարում էր, թե ով չի ցանկանում լինել իրենց քաղաքացին, Լաչինի ճանապարհը բաց է, կարող են թողնել ու հեռանալ։ Բայց Արցախն ընտրել է մինչև վերջ իր իրավունքների համար պայքարելու ճանապարհը։

Դեկտեմբերի 25-ին տարբեր հաշվարկներով մոտ 50 հազար մարդ դուրս եկավ փողոց իր կամքն արտահայտելու։ Սա կարևոր քայլ էր Արցախի բնակչության միակամությունը ցույց տալու համար, քանի որ Ադրբեջանը տարբեր ձևերով ցանկանում է ջլատել արցախահայության միասնականությունը։ Մյուս կողմից էլ Արցախը՝ որպես անկախ սուբյեկտ, իր ձայնն է բարձրացնում ստեղծված իրավիճակի հետ կապված։ Եվ այս առումով կարևոր շեշտադրումներ են հնչում հենց Արցախի պաշտոնյաների կողմից։ Օրինակ՝ օրերս «Մեկ ամիս շրջափակման մեջ. հումանիտար ճգնաժամ» թեմայով տեսակամուրջ անցկացվեց Ստեփանակերտի և Երևանի միջև, որի ընթացքում Արցախի ներկայացուցիչները, այդ թվում՝ պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ներկայացրեցին ստեղծված իրավիճակը։ Ըստ այդմ, ուղերձներ հղվեցին միջազգային հանրությանը, որ Ադրբեջանը հրաժարվում է Արցախի հետ բանակցություններից կամ երկխոսությունից, և անգամ Ադրբեջանի ներկայացուցիչների հայտարարություններից է պարզ դառնում, որ Արցախում կոնկրետ հումանիտար ճգնաժամ կա։

Ուստի միջազգային հանրության կողմից Ադրբեջանի վրա հասցեական ճնշումներ են հարկավոր՝ այդ թվում և պատժամիջոցների տեսքով։ Բայց ինչքան Արցախը ավելի վճռական է արտահայտում իր դիրքորոշումն, այնքան Բաքուն մեծացնում է ճնշումը։ Դրա համար էլ Ադրբեջանը շրջափակմանը զուգահեռ Արցախի բնակչության համար էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիր է ստեղծում, ինտերնետ կապից զրկելու փորձեր է կատարում և այդպես շարունակ։ Ինչ վերաբերում է Արցախի հարցում Հայաստանի դիրքորոշմանը, ապա այստեղ ևս խնդիրներ կան։ ՀՀ իշխանությունները մի կողմ են քաշվել ու միայն Արցախին Ադրբեջանի հետ երկխոսելու անհասկանալի կոչեր են անում։ Փաշինյանի ասուլիսից ևս պարզ դարձավ, որ ՀՀ իշխանություններն Արցախին ուղղակի միայնակ են թողել ադրբեջանական սպառնալիքին դեմ հանդիման, իսկ նրանց սատարումը Ստեփանակերտին հումանիտար աջակցությունից այն կողմ չի անցնում։

Իսկ եթե հաշվի առնենք, որ Լաչինի ճանապարհը փակ է, ապա այդ հումանիտար աջակցությունն էլ է դառնում անբովանդակ ու անհասկանալի: Միաժամանակ, հետաքրքրական է, որ Փաշինյանը հայտարարում էր, թե արցախցիները իրենց վերաբերող հարցերով պետք է զբաղվեն, հայաստանցիներն՝ իրենցով։ Իսկ այսպիսի դիրքորոշումն իր արտացոլումն է ունենում նաև հայ հասարակության ներսում առկա տրամադրությունների վրա։ Դրա համար էլ այսօր Հայաստանում մարդկանց մի զգալի մասը ամենայն լրջությամբ չի պատկերացնում, թե ինչ է տեղի ունենում Արցախում, ավելին՝ կա կասկածելի ծագման մի խումբ՝ հիմնականում մոլի նիկոլականներ, որոնք հեգնում են արցախցիներին, նույնիսկ ուրախանում ստեղծված վիճակով։ Սա պակաս դավաճանական մոտեցում չէ: Բնական է, որ Հայաստանի և Արցախի մոտեցումներում ակնհայտ հակադրություններ են նկատվում։

Եվ, ըստ այդմ, պատահական չէ, որ Արցախի անվտանգության խորհուրդը հայտարարություն տարածեց, որում նշվում էր, թե Հայաստանի վարչապետի՝ նախօրեին արած մի շարք պնդումներ և տեսակետներ առաջացրել են մտահոգություններ, քանի որ չեն համապատասխանում ինչպես համազգային պայքարի գաղափարներին, այնպես էլ Արցախի բնակչության և իշխանությունների որդեգրած դիրքորոշմանը։ Հայտարարության մեջ առկա էր ՀՀ իշխանություններին ուղղված հորդոր Արցախի ինքնորոշման իրավունքը առաջ տանելու հանձնառության վերաբերյալ։ Սակայն Փաշինյանը կառավարության նիստում պատասխանեց Արցախի անվտանգության խորհրդի հայտարարությանը՝ ակնարկելով, թե այն փակուղի է տանում, և Արցախը պետք է հնարավորություն չտա, որ որևէ մեկը իրեն մեղադրի կառուցողական խոսակցությունը խափանելու մեջ։

Բայց երբ հաշվի ենք առնում, որ Արցախի շուրջ իրավիճակն առանց այն էլ փակուղային է, և Ադրբեջանը կտրականապես խուսափում է Արցախի իշխանությունների հետ երկխոսությունից, ապա Փաշինյանի հայտարարությունից պարզ է դառնում, որ Հայաստանը չի բարձրացնելու Արցախի ինքնորոշման թեման։ Մյուս կողմից էլ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Փաշինյանն իր ասուլիսում կոնկրետ մեղադրանքներ հնչեցրեց ռուս խաղաղապահների հասցեին, թե նրանք չեն կարողանում ապահովել Արցախի անվտանգությունը։ Իսկ այդ նույն օրը իր հրավիրած ասուլիսում Ալիևը մեծ համոզվածությամբ հայտարարում էր, թե ռուս խաղաղապահները 2025 թվականին հեռանալու են։ Ըստ էության, Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները թիրախավորում են ռուս խաղաղապահներին։

Իսկ Արցախից հայտարարություններ են հնչում խաղաղապահներին թիրախավորելու անթույլատրելիության մասին, քանի որ նրանց առկայությունը Արցախի անվտանգության առանցքային բաղադրիչն է։ Ավելին՝ տեսակամուրջի ժամանակ Ռուբեն Վարդանյանը բարձրացրեց խաղաղապահների քանակն ու զինամթերքն ավելացնելու ու նրանց տեղակայման երկարաժամկետությունն ապահովելու հարցը։ Այս ամենը բավական զարմանալի վիճակ է ստեղծում: Ստացվում է՝ որոշակի հարցերում Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների տեսակետները նույնական են՝ ընդդեմ Արցախի:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում