Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մենք ուղղակի պետք է փորձենք պատմությունից դասեր քաղել, ուսումնասիրել մարդկության պատմության քաղաքական միտքը՝ սխալներից խուսափելու համար․ Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՀայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը Սպասվում է առանց տեղումների եղանակ. առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Քիչ առաջ ջրասուզակներն և փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են 13-ամյա աղջկա մարմինը Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ Հայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել՝ 17 տարվա դադարից հետո վերադառնալով II խումբ 8-րդ օրն է՝ Փամբակ գետում որոնում են 13-ամյա աղջկան34 միլիոն եվրո՝ ձախողումները քողարկելու համար. ո՞ւր հասցրին հայկական արտահանումը «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր Ո՞ւր կորավ 1988-ի միասնական և հայրենասեր հայ ժողովուրդը․ Լիլիթ ԱրզումանյանԱյն մասին, թե ինչպիսի լեգիտիմության ճգնաժամ է առաջացել գործող վարչախմբի համար. Ավետիք ՉալաբյանՄբապեն նշել է աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներին Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի տարածքում բախվել են մարդատար «Գազելը» ու «Զիլ» բեռնատարը․ կա 1 զnh, 11 տուժած Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի Երկրաշարժ՝ Իջևանից 20 կմ հյուսիս-արևմուտք 3 քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 5 քաղաքացու վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն՝ Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի մասին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ստորագրահավաք Ազատության հրապարակում հանուն Հայաստանի, միացի՜ր․ ՀՃ
Հասարակություն

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

2026 թվականի հունիսի 22-ին կգումարվի «Յունիբանկ» ԲԲԸ-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը, որի ընթացքում կամփոփվեն Բանկի 2025 թվականի գործունեության արդյունքները և կքննարկվեն հետագա զարգացման հիմնական ուղղությունները։ Բաժնետերերի ժողովը նաև որոշում կընդունի 2025 թվականի ֆինանսական արդյունքներով տարեկան շահութաբաժինների վճարման վերաբերյալ։

2025 թվականին Յունիբանկը շարունակել է պահպանել աճի բարձր տեմպերը՝ ապահովելով հիմնական ֆինանսական ցուցանիշների զգալի բարելավում։ Հաշվետու տարվա արդյունքներով Բանկի ակտիվները կազմել են 393.8 մլրդ դրամ: Վարկային ներդրումները նախորդ տարվա համեմատ աճել են 32.5%-ով՝ 2025 թվականին հասնելով 264.6 մլրդ դրամի։ Մանրածախ վարկային պորտֆելը աճել է 24%-ով՝ գերազանցելով 183 մլրդ դրամը։ Հիփոթեքային վարկավորման ուղղությամբ գրանցվել է գրեթե 40% աճ։ Բանկը շարունակել է ակտիվ զարգացնել նաև քարտային բիզնեսը․ գործող քարտերի քանակն աճել է շուրջ 21%-ով։

Ձեռնարկատիրության աջակցությունը մնացել է Յունիբանկի ռազմավարական առաջնահերթություններից մեկը։ Կորպորատիվ վարկային պորտֆելն աճել է 37%-ով և կազմել 77 մլրդ դրամ։ Փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման շրջանակում Բանկը շարունակել է զարգացնել նաև բիզնես լիզինգը՝ գրանցելով լիզինգային պորտֆելի 55% աճ։

2025 թվականի ավարտին Բանկի պարտավորությունները կազմել են 343.6 մլրդ դրամ։ Թողարկված պարտատոմսերի պորտֆելը տարվա ընթացքում աճել է 70%-ով։ Յունիբանկը հաշվետու տարին ավարտել է 9.8 մլրդ դրամ զուտ շահույթով՝ հաստատելով իր կայուն ֆինանսական դիրքերը և զարգացման արդյունավետ ռազմավարությունը։

Moody’s Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Յունիբանկի երկարաժամկետ տեղական և արտարժույթով ավանդների վարկանիշը B1 մակարդակում՝ պահպանելով կայուն հեռանկարը։