Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ ԿարապետյանՄեր ընտրողներն արժանապատիվ քաղաքացիներ են, ովքեր նման ճնշումների ու ներազդեցությունների պայմաններում՝ չվախեցան, չմանիպուլացվեցին, չնահանջեցին․ Գոհար ՄելոյանԵս գիտեմ իմ անելիքը` պայքարս շարունակվում է. Արեգա ՀովսեփյանՍիրելի հայրենակիցներ, իմացեք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ է․ նա չի հաղթել ընտրություններում․ Անուշ ՄիրզոյանԸնդամենը երկու լուր` օրվա լրահոսից որ հետևություներն ինքներդ արեք. Մարիաննա ՂահրամանյանԵրիտասարդական ներուժից մինչև իրական լուծումներ․ ԶՊՄԿ-ի մասնակցությունը CaseKey-ինԻրական խաղաղություն ունենալու համար պետք է ուժեղ լինենք․ Արսեն ԳրիգորյանՀասարակությունը հաշտ չէ ստեղծված իրավիճակի հետ․ Ատոմ ՄխիթարյանՄենք ուղղակի պետք է փորձենք պատմությունից դասեր քաղել, ուսումնասիրել մարդկության պատմության քաղաքական միտքը՝ սխալներից խուսափելու համար․ Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՀայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը Սպասվում է առանց տեղումների եղանակ. առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Քիչ առաջ ջրասուզակներն և փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են 13-ամյա աղջկա մարմինը Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ Հայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել՝ 17 տարվա դադարից հետո վերադառնալով II խումբ 8-րդ օրն է՝ Փամբակ գետում որոնում են 13-ամյա աղջկան34 միլիոն եվրո՝ ձախողումները քողարկելու համար. ո՞ւր հասցրին հայկական արտահանումը «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր Ո՞ւր կորավ 1988-ի միասնական և հայրենասեր հայ ժողովուրդը․ Լիլիթ Արզումանյան

Սիրելի հայրենակիցներ, իմացեք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ է․ նա չի հաղթել ընտրություններում․ Անուշ Միրզոյան

Թե ինչպես ստացվեց, որ անգամ #Սյունիքում Փաշինյանը ձայներ հավաքեց. գործընթացը բաժանենք երեք մասի
 
1. Նախընտրական փուլ
Ա. Բոլորս տեսել ենք, որ Փաշինյանի քարոզարշավն ընթացել է հիստերիկ կերպով առերևույթ ատելության խոսքի տարածմամբ, փորձելով միջամտել ընտրողի կամքին: Իրեն կինոյի տղայի տեղ դրած Փաշինյանն աջ ու ձախ սպառնում էր մարդկանց պատերազմով, ժողովրդի վրա մատ ճոճում:
 
Բ. Քարոզարշավի մասնակիցները նաև պետական աշխատողներ էին. մարզի դպրոցի, մանկապարտեզի աշխատակիցներից էին ներկայանում հանդիպմանը։
 
Գ. Քաղաքացիներն ահազանգում էին, որ ընտրություններից առաջ պետական կամ մասամբ պետական կառույցի աշխատակիցներին «թեթև» զգուշացնում էին, որ քաղաքական ակտիվության, Նիկոլ Փաշինյանին չընտրելու դեպքում հնարավոր է զրկվեն բարձր վարձատրվող աշխատանքից, իսկ հազարավոր մարդիկ վարկերի տակ ճռռում են, բնականաբար, իրենց օդ ու ջրի պես պետք է այդ բարձր աշխատավարձով աշխատանքը։
 
Դ. Ընտրությունից առաջ «Ուժեղ Հայաստանի» պատասխանատու անձանց են կալանավորել, անգամ պատգամավորի թեկնածուների։ Այդպիսով՝ մարդկանց փորձել են հետ պահել նախընտրական ու հետագա գործընթացներից:
 
Ե. Ինչպես ասում է մեր առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ ընտրակաշառք բաժանելը Նիկոլ Փաշինյանի գործիքն էր, նա ընտրակաշառք էր բաժանում պետական բյուջեի հաշվին: Ի՞նչ կաներ Փաշինյանը, եթե չլինեին այդ նախընտրական նվերները․ թոշակները, առողջական ապահովագրությունը, անհուսալի վարկերի ներումը և այլն։
 
Զ. Քաղաքացիներն ահազանգում էին նաև, որ ՔՊ-ականները ձայն էին մուրում աշխատանքի տեղավորման դիմաց:
 
2․ Բուն ընտրություններ
Ա․ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ընտրություններում շուրջ 100,000 ընտրողի տվյալներ չեն ճանաչվել անձնագրային տվյալներ կարդացող սարքի միջոցով: Դրանք մուտք են արվել ձեռքով: Իսկ կա՞ համոզվածություն, որ այդ նույն մարդկանց որոշ մասը չի քվեարկել տարբեր ընտրատեղամասերում՝ ուրիշ մարդկանց անվան տակ, քանի որ նրանք նույնականացված չեն եղել համակարգի կողմից:
 
Բ․ Նույնը վերաբերում է, օրինակ՝ զինծառայողների քվեարկությանը, որոնց ընտրությունների ցուցակները փակ են: Այս առումով ստացվում է, որ 100, 000 քվեների մասով կան կասկածներ: Հենց այդ 100, 000 քվեներն են, որ այս ընտրություններում բերել են 49%: Եթե չլինեին այդ 100, 000 կասկածելի քվեները, առնվազն լինելու էր երկրորդ փուլ կամ անգամ՝ ընդդիմության հաղթանակ:
 
Գ․ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է իր հաղթանակի մասին, երբ ընդամենը 10% քվեաթերթիկների հաշվարկ էր ընթանում:
 
Դ․ Ընտրությունների ժամանակ՝ բազմաթիվ ու բազմազան այլ խախտումներ․ ուղղորդման, բաց քվեարկության, ՔՊ քարոզչանյութով քվեարկության շատ դեպքեր։ Եղել են դեպքեր, երբ քաղաքացիները ընտրացուցակում հայտնաբերել են իրենց տանը գրանցված անծանոթների, եղել են դեպքեր, երբ ՔՊ վստահված անձինք մոտ են կանգնած եղել քվեախցերին, եղել են դեպքեր, երբ քաղաքացու փոխարեն արդեն ստորագրված էր, երբ մոտեցել է քվեարկելու և այսպես շարունակ։
 
 3․ Հետընտրական փուլ
Նիկոլ Փաշինյանն ու իր օգնական Վահագն Հովակիմյանը առերևույթ գողացան շուրջ 60, 000 քաղաքացու ձայն, բայց յուրաքանչյուր քվե պատկանում է քաղաքացուն և պետք է արտացոլվի վերջնական արդյունքներում։
 
Նիկոլ Փաշինյանը, երբ տեսավ, որ վերահաշվարկների արդյուքնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ևս անցնում է Ազգային ժողով, հրամայեց մի բան անել և չթողնել դա տեղի ունենա:
 
Վահագն Հովակիմյանը վերցրեց ու չեղյալ հայտարարեց մի քանի տեղամասի ընտրությունները: Այս դեպքում օրենքը պահանջում է, որ լինի վերաքվեարկություն: Անգամ կա Վարչական դատարանի որոշում, որ այդ ընտրատեղամասերում պետք է լինի վերաքվեարկություն:
 
Փաստացի նրանք չիրականացրին դատարանի պահանջը և չնշանակեցին վերաքվեարկություն, որովհետև վախենում են, որ եթե լինի քվեարկություն՝ ԲՀԿ-ն ավելի շատ ձայն կհավաքի և նորից կանցնի ԱԺ:
 
Սիրելի հայրենակիցներ, մենք դիմել ենք Սահմանադրական դատարան՝ հունիսի 7-ի ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով։ Սահմանադրական դատարանը քննության է ընդունել ընտրությունների արդյունքների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի դիմումները։ Գործի քննությունը տեղի կունենա հունիսի 26-ին՝ ժամը 11:00-ին։
 
Ի վերջո՝ ՍԴ-ն ունի հնարավորություն ապացուցելու, որ ԿԸՀ-ի նման չի հանդիսանում ՔՊ-ի մասնաճյուղ, այլ գործում է՝ ելնելով հայ ժողովրդի շահերից։
 
Սիրելի հայրենակիցներ, իմացեք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ է: Նա չի հաղթել ընտրություններում: