Ակտիվ աշխատանքներ է տանում Շարլ Ազնավուրի որդին. «Փաստ»
Փաստ» օրաթերթը գրում է
Վերջին օրերին ավելի ու ավելի նկատելի են դառնում եվրոպական մի շարք երկրների ու կառույցների կամ նրանց ներկայացուցիչների թիրախային գնահատականներն ու հայտարարությունները Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: Ավելի հաճախակի են դարձել արցախցիների շահերն ու իրավունքները պաշտպանող և Ադրբեջանի գործողությունները դատապարտող գնահատականները, ինչը նշանակում է, որ իրական տեղեկատվության փոխանցման և ընդհանրապես նշյալ երկրների ու կառույցների հետ տարվող աշխատանքների առումով զգալի առաջընթաց կա:
Այստեղ կարևոր գործոն են Ֆրանսիայի լայն աջակցությունը, պահվածքն ու դիրքորոշումը, իսկ Ֆրանսիայում, մեր ունեցած հավաստի տեղեկություններով, Բերձորի միջանցքի հետ կապված, ընդհանրապես Արցախի հարցերով թե՛ հումանիտար, թե՛ տեղեկատվական, թե՛ քաղաքական տեսանկյունից ամենաբարձր մակարդակով մեծ աշխատանքներ է կատարում աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը: Ընդ որում, մեր աղբյուրների փոխանցմամբ, հրապարակային, այսպես ասած, «երևացող» աշխատանքը շատ փոքր մասն է կազմում ամբողջ գործունեության, որը օբյեկտիվ պատճառներով չի մանրամասնվում ու չի ներկայացվում: Ի դեպ, հայտնի է, որ Նիկոլա Ազնավուրն ու Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը մտերիմ ընկերներ են, ովքեր համատեղ բազմաթիվ ծրագրեր են իրականացնում Հայաստանում:
Ըստ էության, այս հանգամանքը հավել յալ հնարավորություն է ընձեռում, որ Վարդանյանը թե՛ Ֆրանսիայի Հանրապետության ղեկավարության, թե՛ եվրոպական այլ երկրների ու կառույցների ղեկավար կազմերի, թե՛ հանրային, քաղաքական տարբեր գործիչների հետ ուղիղ աշխատանքի փաստացի «դոստուպ» ունենա, և կարելի լինի ապահովել ճշմարտացի տեղեկության ամբողջական փոխանցում: Երևի թե պատահական չէ, որ գրեթե ամեն շաբաթ Վարդանյանը ֆրանսիական առաջատար լրատվամիջոցներին հարցազրույցներ է տալիս:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին