Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
Տնտեսություն

Աֆրիկան որոշել է հետ չմնալ արևային էներգիայի հարցում

Արևային էներգիայի արդյունավետությունը սկսել են գնահատել նաև Աֆրիկայում։ Եթովպիան կարող է բավարարել իր բոլոր կարիքների 95 տոկոսը արևային էներգիայի շնորհիվ։

Եթովպիայի «10 Greeen Gygawatt» ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Միքայել Ալեմուն Աֆրիկյան տարածաշրջանային և գլոբալ համաժողովի ընթացքում հայտարարել է, թե կարող է իր երկիրն ամբողջությամբ ապահովել արևային էլեկտրակայաններով, ընդ որում նվազագույն ծախսերով։

Ալեմուի խոսքով՝ Եթովպիայում 24 ինդուստրիալ պարկ կա, որոնցից յուրաքանչյուրը 6 և 11 հազար քառակուսի մետր մակերեսով անգարներից են բաղկացած։ Ընկերության տնօրենը առաջարկում է հնարավորություն տալ արևային վահանակներ տեղադրել բոլոր այդ անգարների տանիքներին և այդկերպ ապահովել Եթովպիայի բոլոր կարիքները։ «Ավտոնոմ արևային գեներացիան կարող է ապահովել էներգոսպառումը գյուղտնտեսությունում, ոռոգման ոլորտում, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման, ինչպես նաև վերամշակող արդյունաբերության և հանքանյութերի արդյունահանման ոլորտներում»,- ասել է նա և հավելել, թե դիզելային գեներացիան 5 անգամ թանկ է արևայինից, և, այդուհանդերձ, Եթովպիան ամեն տարի ներկրում է մեկ միլիարդ դոլարի դիզելային վառելիք՝ էլեկտրաէներգիայի արտադրության համար։

«Մենք պետք է դադարեցնենք այս խելահեղությունը»,- նշել է Միքայել Ալեմուն և խոստացել լրջագույն միջոցներ ներդնել Եթովպիան արևային էներգիայով ապահովելու համար։

Հայաստանը ևս ունի մեծ հնարավորություններ սեփական էներգո կարիքները արևային էներգիայի հաշվին բարելավելու համար, եթե մինչև 2025 թվականը առաջարկվում է Հայաստանում էլեկտրաէներգիայի 15% ստանալ արևային էներգիայից, ապա դա չափազանց փոքր թիվ է, միևնույն ժամանակ Հայաստանում կա արևային վահանակներ արտադրող ընդամենը մեկ ընկերություն՝ «Սոլարոնը», ուստի և հարկավոր է ոչ միայն մասնավոր ընկերությունների ակտիվացումը արևային էներգիայի արտադրության ոլորտում, այլ նաև պետական լրջագույն աջակցություն և քաղաքական կամք։ 

Արմինե Ներսիսյան