Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
Տնտեսություն

«Տաշիր» ընկերությունների խումբը շարունակում է ներդրումներ կատարել Հայաստանի էներգետիկայի ոլորտում

«Տաշիր» ընկերությունների խումբը շարունակում է ընդլայնել Հայաստանում էներգետիկ ենթակառուցվածքները, առաջիկա երկու տարիների ընթացքում երկու նոր ջերմաէլեկտրակայան կկառուցվի Նոյեմբերյանում և Հրազդանի ՋԷԿ-ի տարածքում:

Նոյեմբերյանի 126 ՄՎտ հզորության ՋԷԿ-ը կբավարարի ինչպես Հայաստանում էլեկտրաէներգիայի կարիքները, այնպես էլ էլեկտրաէներգիա կարտահանի Վրաստան։

Շինարարական աշխատանքների ընթացքում ընկերությունը պարտավորվում է միջազգային չափանիշներին համապատասխանող նորագույն տեխնոլոգիաներ կիրառել,  ինչը նպաստելու է  շրջակա միջավայրի պահպանությանը: Բացի այդ, ՋԷԿ-ի կառուցման ընթացքում նախատեսվում է առավելագույնս օգտագործել տեղական շինանյութ և աշխատանքային ռեսուրսներ։ Նախագծի համաձայն՝ ՋԷԿ-ի շինարարության ընթացքում կներգրավվի շուրջ 150 աշխատող:

Նոր ՋԷԿ-ի կողմից  էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությունը կազմելու է  մոտ 1 մլրդ կՎտժ, ինչը կբարելավի Հայաստանի էներգամատակարարման հուսալիությունը, արտահանման մակարդակը և էլեկտրաէներգիայի շուկայում երկրի մրցունակությունը:  ՋԷԿ-ի շինարարությունը կմեկնարկի այս տարի և կտևի մոտ 2 տարի: Շինարարության ընդհանուր արժեքը կկազմի ավելի քան 120 մլն ԱՄՆ դոլար:

Այս ծրագրի շրջանակներում Հայաստանում կվերակառուցվի «Լալվար» բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը, ինչպես նաև բարձրավոլտ էլեկտրահաղորդման մոտ 30 կմ երկարությամբ գիծը Վրաստանում։ Բոլոր ներդրումները կիրականացվեն «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից՝ էլեկտրաէներգիայի հաղորդման վճարի հետագա նվազեցմամբ։ Առաջիկայում բոլոր շահագրգիռ կողմերի հետ  համապատասխան հուշագրեր կստորագրվեն:

Նախատեսվում է նաև 50 ՄՎտ հզորությամբ ՋԷԿ-ի կառուցում Հրազդանի ՋԷԿ-ի տարածքում։ Առաջին փուլում կտեղադրվեն վերջին սերնդի 4 գազամխոցային գեներատորներ՝ նորագույն տեխնոլոգիաներով՝ յուրաքանչյուրը 12,5 ՄՎտ հզորության։ Երկրորդ փուլում նախատեսվում է կայանի հզորությունը կրկնապատկել մինչև 100 ՄՎտ։

Կայանը կօգտագործի MAN Energy Solutions ընկերության սարքավորումները: Նոր գեներատորների տեղադրումը կնվազեցնի օդային արտանետումները և նվազագույն ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա: Կայանը կկառուցվի մինչև 2024 թվականի վերջ։ Ներդրումների ընդհանուր ծավալն առաջին փուլում կկազմի մոտ 30 մլն եվրո։ Կստեղծվի 25 նոր աշխատատեղ. Էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությունը կկազմի 400 մլն կՎտժ։