Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Տնտեսություն

Էլեկտրական մեքենաների հին մարտկոցների համար կիրառություն են գտել՝ դրանք վերածվել են «կանաչ» էներգիայի պահեստի

3dnews.ru-ն գրում է, որ ամերիկյան B2U Storage Solutions ստարտափը գտել է էլեկտրական մեքենաների օգտագործված մարտկոցների արդյունավետ օգտագործման ձևը: Հարյուրավոր մարտկոցներ, միացվում են տեղական էլեկտրացանցին և օգտագործվում են որպես էներգիայի պահպանման լրացուցիչ համակարգ: Ըստ B2U Storage Solutions-ի դա կարող է զգալիորեն նվազեցնել արևային և հողմակայաններից ստացվող էլեկտրաէներգիայի պահպանման ծախսերը:

Ըստ B2U Storage Solutions-ի ղեկավարության նրանք ունեն 25 ՄՎտ/ժ հզորությամբ էլեկտրակայան, որը բաղկացած է 1300 օգտագործված էլեկտրական մեքենաների մարտկոցներից։ Այն միացված է արևային էլեկտրակայանին, որը գտնվում է Կալիֆորնիայի Լանկաստեր քաղաքում։ Ինչպես նշել է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ֆրիմեն Հոլը, մեծածախ շուկայում էլեկտրաէներգիայի վաճառքի այդ նախագիծը համարվում է իր տեսակի մեջ առաջինը և անցյալ տարի ընկերությանը բերել է 1 մլն դոլար օգուտ։ Ինքը՝ ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին ճապոնական Marubeni Corp առևտրային ընկերության ֆինանսական աջակցությամբ։

Թեև տեխնոլոգիան իր սկզբնական փուլում է, այն ունի ներուժ օգտագործելու այն միլիոնավոր օգտագործված մարտկոցները, որոնք ակնկալվում է, որ կհայտնվեն առաջիկա տարիներին տրանսպորտային միջոցների զանգվածային էլեկտրիֆիկացիայի գալուստով: Սա նաև ավելի խնայող միջոց է ամպամած և հանգիստ եղանակին արևային և քամու էներգիան պահելու համար:

B2U Storage Solutions մարտկոցների զանգվածի առանձնահատկությունն այն է, որ մեքենաների մարտկոցներն այստեղ օգտագործվում են առանց որևէ փոփոխության կամ ձևափոխման: Դրանք պարզապես տեղադրվում են փոքր կառույցներում՝ պահպանելով սկզբնական պատյանը։ Այս եղանակով մարտկոցների օգտագործումը թույլ է տալիս ոչ միայն երկարացնել բուն մարտկոցների կյանքը, այլ նաև նվազեցնել ռեսուրսների ծախսերը արևային էլեկտրակայանների շահագործման ժամանակ: Հոլը գնահատում է, որ նման համակարգը կարող է նվազեցնել մարտկոցի կապիտալ ծախսերը մոտ 40%-ով:

«Հաշվի առնելով նման զանգվածի կառուցման մեջ ներգրավված ջանքերը, երկրորդ կյանքը և վերօգտագործումը օգնում են մարտկոցի ընդհանուր կյանքի ցիկլը ավելի էներգաարդյունավետ դարձնել: Նման նախագծից դուք առավելագույն օգուտ եք ստանում»,- ասել է Հոլը:
Նրա խոսքով ժամանակի ընթացքում մեքենաներում օգտագործվող մարտկոցները քայքայվում են և կորցնում իրենց հզորության պահուստը։ Սակայն դրանք դեռևս արժեք ունեն որպես ֆիքսված պահեստարաններ ավելի հանգիստ տեխնիկական պահանջներով:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէլերգիայի ծախսը 
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]