Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
Տնտեսություն

Կառավարությունը վառելիքի գնաճի համար երբևէ տնտեսական լուրջ հիմնավորում չի տվել. տնտեսագետ

Կառավարությունից տնտեսվարողներին մեսիջներ են ուղարկում, որպեսզի դիզվառելիքի, բենզինի գարնանային թանկացումները նախօրոք արդարացնելու հող նախապատրաստեն, համոզված է տնտեսագետը։
 
Հայաստանում վառելիքաէներգետիկ գները տնտեսությանը չեն արձագանքում և կառավարությունը դրանց համար երբևէ տնտեսական լուրջ հիմնավորումներ չի տվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տնտեսագետ, Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը` անդրադառնալով դիզվառելիքի գնաճի տնտեսական հիմնավորմանն ու վառելիքի ներկրման լոգիստիկ խնդիրներին։
2023թ. հունվարին 2022թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 12.5% և 2.9% գնանկում, իսկ 2022թ. հունվարի համեմատ՝ բենզինի 23.9% գնանկում և դիզելային վառելիքի 11.0% գնաճ:
 
«Իշխանությունները գնաճը պատճառաբանում են միջազգային շուկաներում առկա գների փոփոխությամբ, ինչը չէր կարող ազդեցություն չունենալ հայաստանյան շուկայի վրա։ Բայց դա իրականությանը չի համապատասխանում, որովհետև նավթի մեկ բարելի գնի բարձրացումը մեկ լիտր վառելիքի ինքնարժեքի մեջ տեսակարար կշռի առումով մեծ ցուցանիշ չի կազմում, կարող է ընդամենը տատանվել 1-2 տոկոսի միջակայքում։ Այսինքն`միջազգային շուկայում կտրուկ տատանումներ չեն արձանագրվում»,– ասաց Սարգսյանը։
Նրա դիտարկմամբ` դիզվառելիքի գնաճի օբյեկտիվ պատճառ կարող են լինել ներկրման խոչընդոտները, որոնց արդյունքում կարող է առաջանալ որոշակի դեֆիցիտ։ Եթե առաջարկը շուկայում նվազում է, իսկ պահանջարկը մնում է կայուն, ապա բնական է, որ կարող են լինել թանկացումներ։ Բացի դրանից, երբ իրականացվում է հարկային պալանավորում կամ ընդունվում է բյուջեի մասին օրենքը, դրանից հետո ՊԵԿ–ի վրա դրվում է հավաքագրման ժամանակացույց, թե որ ամսում որքան անհրաժեշտ գումարի քանակ կա, որն անպայման պետք է ապահովվի։
 
«Գների փոփոխությունն ունի երկու հիմնական շահառու` առաջինը, բնականաբար, այդ ոլորտում ընդգրկված և վառելիքի բիզնեսով զբաղվող ընկերություններն են, որոնց մոտ թանկացումն ապահովում է շահութաբերություն, իսկ երկրորդ շահառուն պետությունն է, քանի որ գների թանկացումն ուղիղ համեմատական է հարկերի ավելացման հետ, ինչն անմիջապես բերում է ավելացված արժեքի հարկի ավելի մեծ ծավալների հավաքագրման, իսկ տարեվերջում կբերի արդեն շահութահարկի տեսքով հարկերի զգալի հավաքագրման»,– նշեց մեր զրուցակիցը։
 
Անդրադառնալով այն հարցին, որ դեռևս փետրվարի 9-ին էկոնոմիկայի նախարար Քերոբյանը հայտարարել էր, թե հայ տնտեսվարողները դիզվառելիքի ներմուծման խնդրի առաջ են կանգնել ռուսական նավթամթերքի նկատմամբ արևմտյան սանկցիաների պատճառով, ու եթե անխափան մատակարարման խնդիրը չլուծվի, հայաստանյան շուկայում գներն ամենայն հավանականությամբ կբարձրանան, Սարգսյանն ընդգծեց, որ Քերոբյանն ընդհանրապես չի հասկանում, թե ինչպիսի մեսիջներ պետք է տա տնտեսավարողներին։
 
Փորձել են անօրինական եղանակով 122 տոննա վառելիք ներմուծել Հայաստան. ՊԵԿ–ը կանխել է
 
«Էկոնոմիկայի նախարարը նախևառաջ պետք է խնդրին լուծում տար։ Կարող էին, օրինակ, ականջալուր լինել փորձագիտական հանրույթի, բիզնես միջավայրի կանխատեսումներին ու գնահատականներին։ Կառավարության գործառույթն այդ կանխատեսումներին ադեկվատ արձագանքելն է և գնաճի դեմ պայքարում հրատապ միջոցներ կիրառելը։ Եթե դրա փոխարեն տնտեսվարողներին տալիս են միայն մեսիջներ, ապա դա շատ վատ է, որովհետև նույն հաջողությամբ արդեն իսկ պլանավորված հարկային հավաքագրումները չկատարելու համար այլ պատճառներ են հորինում»,– ասաց Սարգսյանը։
 
Նրա պնդմամբ` այդ մեսիջները նետում են շուկա, որպեսզի դիզվառելիքի գարնանային թանկացումը նախօրոք արդարացնելու հող նախապատրաստեն։
Անդրադառնալով վառելիքը Հայաստան տեղափոխելու այլընտրանքային տարբերակին, մասնավորապես՝ Իրանից ներկրման ծավալները մեծացնելու հարցին, տնտեսագետն ընդգծեց, որ կառավարությունը նախապես պետք է մշակեր շուկաների դիվերսիֆիկացման փաթեթ։
 
«Եթե կա մտավախություն ռուսական վառելիքը ներկրելու առնչությամբ, ապա անմիջապես պետք է Իրանի հետ բանակցությունները շարունակվեն։ Դրա համար անհրաժեշտ է հավելյալ աշխատանք կատարել ներկրումն արագ և անցնցում իրականացնելու համար, առավել ևս, որ հիմա գյուղատնտեսական աշխատանքների ակտիվ ժամանակահատվածն է մեկնարկում։ Ցավոք, կառավարությունն իրանական կողմի հետ պատշաճ չաշխատեց, և մենք հայտնվեցինք այս վիճակում»,– եզրակացրեց Սարգսյանը։
Նշենք, որ ՀՀ ՊԵԿ տվյալների համաձայն` ՌԴ–ից Հայաստան ներկրված նավթ–նավթամթերքի տարեկան ծավալը 2020թ–ին կազմել է 325 326, 2021-ին` 346 962, 2022-ի առաջին կիսամյակում` 180 582 տոննա։ Երկրորդ տեղում Իրանն է, որտեղից ներկրման ծավալները, սակայն, տարեցտարի նվազել են (2020թ–ին` 110 268 տ, 2021-ին` 77 140, 2022-ի առաջին կիսամյակում` 26 954տ)։
 
Հայաստանը վերջին տարիներին նավթամթերք է ներկրել նաև ԵՄ երկրներից, Եգիպտոսից, Հունաստանից ու այլ երկրներից, բայց անհամեմատ փոքր ծավալներով։