Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
Տնտեսություն

Արցախում արևային էներգիայի առաջամարտիկները դպրոցականներն են

Արցախի շրջափակումը հերթական անգամ ցրեց էներգետիկ ճգնաժամը հայկական երկրորդ պետությունում։

Արցախի էներգիայի միակ աղբյուրը Սարսանգի ջրամբարի ՀԷԿ-ն է, որի ջուրը գնալով պակասում է։ Հայաստանից ստացվող էլեկտրաէներգիայի խափանման պատճառով արցախցիները ստիպված են օգտագործել Սարսանգի ջրամբարի ջուրը, ինչը չափազանց խնդրահարույց է և քիչ, ուստի և Արցախում շրջափակման օրերին անընդհատ հոսանքազրկումներ են տեղի ունենում։

Միակ հնարավորությունը Արցախում անխափան էլեկտրաէներգիա ապահովելու՝ արևային կայանների տեղադրումն է, ինչը բավական ուշագրավ է, որ Արցախն են արևային էներգիայով ապահովելու գործի առաջամարտիկները դպրոցական աշակերտներն են։

Արցախի Մարտունու շրջանի աշակերտները 3 ամսից ավելի լինելով շրջափակման մեջ՝ դրամահավաք են սկսել «ՌեԱրմենիա» հարթակում Մարտունու շրջանի 5 դպրոցներում արևային կայաններ տեղադրելու և կրթության իրենց իրավունքը վերականգնելու համար։

Անհրաժեշտ 29 միլիոն դրամից 5,6 միլիոնն արդեն հավաքել են շնորհիվ հարյուրավոր մարդկանց։ Բացի հանրային դեմքերից, կազմակերպություններից դպրոցականներին են միանում նաև Արցախի տարբեր դպրոցներ և համալսարաններ՝ նվիրաբերելով «Արևային դպրոցներ» նախագծին։ Դպրոցականներն արդեն երկու անգամ ապացուցել են, որ երազանքները կարող են իրականություն դառնալ, անցած տարի հանրային դրամահավաքի շնորհիվ Արցախի Հաղորդի գյուղում կառուցել են «Մունք» տեխնոդպրոցը՝ հավաքելով 69 միլիոն դրամ, իսկ նույն գյուղի բոլոր ընտանիքների համար, տակավին վերջերս, 42 արևային ջրատաքացուցիչների գումար են հավաքել՝ 9,6 միլիոն դրամ։

Հաջորդը Մարտունու շրջանի 5 դպրոցներում արևային կայանների տեղադրումն է, որի առաջին փուլի 70 % գումարն արդեն հավաքել են, մնում է մնացած շարունակությունը։ Ընդհանրապես այս խանդավառությունը կարող է վարակիչ լինել ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի և ոչ միայն դպրոցականների, այլև հանրության մեծ ու բազմաթիվ շերտերի համար։

Արևային տաքացուցիչների, արևային վահանակների, արևային էներգիայի օգտագործման շնորհիվ հնարավոր է չափազանց մեծ էներգիա ապահովում իրականացնել, կենսական նշանակության խնդիրներ լուծել, ապահովել ոչ միայն կրթությունը, այլ նաև մարդկանց սովորական բարեկեցիկ կյանքը։

Թերևս շրջափակումը վերացնելուց հետո, հայաստանյան հանրության տարբեր ներկայացուցիչներ պարտավոր են մեծ արագությամբ միջոցներ տրամադրել Արցախի գրեթե բոլոր բնակավայրերը արևային էներգիայով ապահովելու համար։

Նենգ թշնամին ընդունակ է ամեն ինչի, կրկին անգամ Արցախը գազից և հոսանքից անջատելով, ուստի և պետք է ամեն ինչ անել՝ Արցախը հոսանքով ապահովելու։

Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝«Սոլարոնը», և հարկավոր է ավելացնել այդ ընկերությունների թիվը թե Արցախը և թե՛ Հայաստանը անխափան հոսանքով ապահովելու նպատակով։ 

Սուրեն Հակոբյան