Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
Տնտեսություն

Յունիբանկ Privé-ն Euromoney-ի կողմից ճանաչվել է լավագույն private բանկը Հայաստանում

Յունիբանկի private banking-ը՝  Յունիբանկ Պրիվեն, ճանաչվել է լավագույնը Հայաստանում՝ ըստ Euromoney Global Private Banking Awards 2023-ի: Հանդիսավոր արարողության ժամանակ, որը տեղի ունեցավ մարտի 29-ին Լոնդոնում, Յունիբանկը Best Domestic Private Bank in Armenia անվանակարգի մրցանակակիր դարձավ:
Բանկային, ֆինանսական և ներդրումային ոլորտի ամենահեղինակավոր և ազդեցիկ պարբերականներից մեկի՝ Euromoney ամսագրի կողմից բանկի աշխատանքի որակի գնահատումը հաստատում է Յունիբանկի բարձր մակարդակը պրեմիում բանկային ծառայությունների և կապիտալի կառավարման ոլորտում:
«Մեր թիմը շնորհակալ է Euromoney-ի փորձագետներին՝ private բանկինգի ուղղությամբ մեր աշխատանքի արդյունավետությունը գնահատելու համար: Հպարտ ենք ձեռք բերված արդյունքներով և ուրախ ենք, որ ավելի ու ավելի շատ մարդիկ են ընտրում Յունիբանկ Պրիվե-ն՝  VIP ծառայությունների և իրենց ֆինանսների կառավարման համար: Մեր հաճախորդների և նրանց ընտանիքների երկարաժամկետ վստահությունը և բավարարվածության բարձր մակարդակը, որի արդյունքում բանկը ստացավ Euromoney-ի հեղինակավոր միջազգային մրցանակը, կարևոր խթաններ են էլ ավելի հավակնոտ ծրագրերի համար»,- ասաց Յունիբանկ ԲԲԸ-ի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:
2022 թվականին Յունիբանկ Պրիվեի հաճախորդների թիվը 2021 թվականի համեմատ աճել է 30%-ով: Լավագույն միջազգային փորձին համապատասխան մշակված ծառայությունների հատուկ փաթեթները, հաճախորդների հանդեպ հոգատարությունն ու  շուրջօրյա աջակցությունը, սպասարկման բարձր որակը բանկին դարձրել են հուսալի գործընկեր, որին հաճախորդը կարող է վստահել՝  ինչպես ֆինանսական, այնպես էլ՝ լայֆսթայլ հարցերի լուծումները:  
Յունիբանկ Պրիվեն առաջարկում է անհատական ներդրումային ռազմավարության մշակում կապիտալի դիվերսիֆիկացման առավել շահավետ տարբերակների հաշվարկով: Անձնական մենեջերը միշտ պատրաստ է օգնել ֆինանսական հարցերում և լիարժեք աջակցություն ցուցաբերել բանկային գործարքների իրականացման ժամանակ:
Բանկը ոչ միայն ակտիվորեն զարգացնում է private banking&wealth management Հայաստանում, այլ նաև տրամադրում է ծառայություններ արտասահմանում: Կոնսյերժ-ծառայությունը հաճախորդներին և նրանց ընտանիքներին աջակցություն է տրամադրում անշարժ գույքի կամ տրանսպորտային միջոցների ձեռքբերման, վիզաների ստացման, արտասահմանում ճանապարհորդության և ուսման կազմակերպման, ավտոմեքենաների վարձույթի, հյուրանոցների և միջոցառումների տոմսերի ամրագրման հարցում: Այս մոտեցումը Յունիբանկ Պրիվեին թույլ է տալիս խնայել հաճախորդների ժամանակը և դարձնել նրանց կյանքն ավելի հարմարավետ: