Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
Տնտեսություն

Նոր ներդրումային ֆոնդ ՀՀ-ում․ մասնավոր հատվածի ներգրավմամբ և նորարարական ֆինանսական գործիքների կիրառմամբ Հայաստանում կզարգանա կանաչ տնտեսությունը

Shtigen Group-ի նախաձեռնած՝ «Նորարարական ֆինանսական գործիքների դերը կանաչ բիզնեսի զարգացման գործում» խորագրով ֆորումը մեկ հարկի տակ էր հավաքել պետական, մասնավոր, փորձագիտական և հասարակական հատվածների ներկայացուցիչներին՝ քննարկելու ոլորտի խնդիրները, ինչպես նաև ներկայացնելու Shtigen VC ներդրումային ֆոնդը։
Ֆորումի բացմանը ելույթներով հանդես եկան ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և կենտրոնական բանկի խորհդի անդամ Հասմիկ Ղահրամանյանը, նոր էներգետիկայի ոլորտում ավելի քան մեկ տասնամյակ գործունեություն ծավալող Shtigen ընկերությունների խմբի ղեկավար անդամներ։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, անդրադառնալով կանաչ և կայուն տնտեսական զարգացման ռազմավարությանը, ընդգծեց, որ այն կառավարության մշակած գործողությունների առանցքային փաստաթղթերից է, որը շուտով հնարավոր կլինի կյանքի կոչել։ «Թե՛ Հայաստանի կառավարությունը և թե՛ մասնավոր ընկերությունները պետք է քայլեր ձեռնարկեն՝ Հայաստանում ֆինանսների հասանելիությունը զարգացնելու համար․ այս գործում առանցքային է վենչուրային ֆոնդերի դերը»,- նշեց Վահան Քերոբյանը։

Shtigen Ventures-ին հաջող ընթացք մաղթելով՝ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Հասմիկ Ղահրամանյանը հույս հայտնեց, որ տարիներ անց կարձանագրեն Shtigen-ի վենչուրային ֆոնդի հաջողության պատմությունը։ Նա ներկայացրեց բանկային սեկտորի դերը կանաչ ֆինանսավորման գործում՝ շեշտը դնելով հավակնությունների ու առանցքային մարտահրավերների վրա․ «Ցանկանում եմ կանաչ տեխնոլոգիաների մասին խոսելիս նախևառաջ փաստել, որ ՀՀ կենտրոնական բանկը զսպում է կլիմայական փոփոխությունների պատճառով առաջացած ռիսկերը։ Այս համատեքստում ԿԲ-ն ունի մի քանի դերակատարում, որոնցից մեկը կանաչ գործիքների միջոցով ներդրումներ կատարելը խրախուսելն է, ինչը կզարգացնի թե՛ տվյալ ոլորտը, թե՛ Հայաստանի տնտեսությունը»։


Shtigen Group-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանն իր ելույթում ընդգծեց նոր մտածողություն ձևավորելու անհրաժեշտությունը, որը պետք է հիմնված լինի հին փորձի և նորը տեսնելու հնարավորության վրա։

«Մենք խիստ կարևոր ենք համարում կանաչ տնտեսության զարգացման գործում և կլիմայի փոփոխության դեմ պայքարում մասնավոր հատվածի ներգրավվածությունը։ Այդ աշխատանքի կարևորությունը բխում է նաև Shtigen Group-ի կորպորատիվ ազգային պատասխանատվության սկզբունքներից։ Մենք այդ ճանապարհը պետք է անցնենք կլիմայի հարցերով զբաղվող միջազգային առաջատար կառույցների, պետական մարմինների և փորձագետների հետ համագործակցաբար՝ կիրառելով նաև նորարարական ֆինանսական գործիքներ»,- ասաց Հայկ Շեկյանը։

ՀՀ ԿԲ ֆինանսական կայունության և կարգավորման դեպարտամենտի տնօրեն Գարեգին Գևորգյանը, անդրադառնալով կլիմայի փոփոխության դեմ պայքարին, նշեց, որ դրա մասին պետք է մտածել ամեն օր և ճիշտ քայլեր ձեռնարկել՝ «կանաչ օրակարգ» ձևավորելու և այն զարգացնելու համար։

«Իհարկե, թե՛ Կառավարությունը և թե՛ Կենտրոնական բանկը, որպես առաջին քայլ, որոշակի անելիք ունեն «կանաչ օրակարգ» հաստատելու գործում, բայց այստեղ դրոշակակիրը մասնավոր հատվածն է։ Ահա թե ինչու է այդքան ողջունելի Shtigen Group-ի՝ վենչուրային ֆոնդ հիմնելու նախաձեռնությունը, քանի որ, ըստ էության, հենց նման ֆոնդերն են լուսաբանում, ուղղություն տալիս, ինչպես նաև օրինակ ծառայում տնտեսության մնացած մասնակիցներին ճիշտ ուղղությամբ շարժվելու համար»,- ասաց Գարեգին Գևորգյանը։

Shtigen VС ներդրումային ֆոնդը հնարավորություն կտա համախմբել մասնավոր և ինստիտուցիոնալ կապիտալը՝ կանաչ նախագծերում արդյունավետ ներդրումներ կատարելու և ոլորտը զարգացնելու նպատակով։

«Ոչ միայն Shtigen VC-ի, այլև ներդրումային այլ ֆոնդերի գործունեության համար խիստ էական է հստակեցնել՝ որոնք են Հայաստանի կանաչ զարգացման ռազմավարությունների հենասյուները, դասակարգել կանաչ տնտեսության զարգացումը խթանող ֆինանսական աղբյուրները, ինչպես նաև դիտարկել միջազգային լավագույն փորձի կիրառելիությունը, քաղաքականության և կարգավորման մեխանիզմերի մշակման անհրաժեշտությունը Հայաստանում։ Այս ֆորումը հենց այդ հարցերի պատասխանները գտնելու նպատակ ունի»,- նշեց Shtigen Ventures-ի տնօրեն Հակոբ Խոցանյանը՝ ավելացնելով, որ Shtigen VC-ն ստեղծվել է ոչ միայն Shtigen Group-ի կազմում գործող, այլև ոլորտի այլ ընկերություններում ներդրումներ անելու նպատակով։

Ֆորումի շրջանակում տեղի ունեցած պանելային քննարկմանը ներկայացվեցին կանաչ էներգետիկայի զարգացման միտումները, կանաչ ֆինանսավորման մարտահրավերները, ինչպես նաև կենսաթոշակային և ներդրումային ֆոնդերի դերը դրանց հաղթահարման, մասնավոր և ինստիտուցիոնալ կապիտալի ներգրավման գործում։

Քննարկմանը մասնակցում էին Formula VC-ի գործընկեր, Sprint Crowdfunders’ ֆոնդի կառավարիչ Կարեն Վարդանյանը, Angel Investor Club of Armenia-ի փոխնախագահ Սամսոն Ավետյանը, Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը, Environment Group-ի հիﬓադիր տնօրեն Էրիկ Գրիգորյանը, Amundi-Acba-ի փոխտնօրեն, ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանը, Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և կարգավորման դեպարտաﬔնտի տնօրեն Գարեգին Գևորգյանը, իսկ մոդերատորը Կլիմայական ֆինանսավորման հարցերի ﬕջազգային ավագ խորհրդատու, Shtigen VC ներդրումային ֆոնդի ռազմավարական խորհրդատու Տիգրան Սուքիասյանն էր։


«Վենչուրային ֆոնդերի ներգրավմամբ Հայաստանում հնարավոր է զարգացնել կանաչ տնտեսությունը։ Եթե մենք ունենանք կանաչ տեխնոլոգիաներ, և այդ տեխնոլոգիաները ֆինանսավորեն վենչուրային ընկերությունները, իսկ վերջիններս կարողանան մեծ ընկերություններից ֆինանսներ բերել Հայաստան, որոշակի շղթա կձևավորվի։ Այդ շղթայի բոլոր դերակատարների ակտիվ աշխատանքի արդյունքում Հայաստանում կանաչ տնտեսությունը մեկ քայլ առաջ կկատարի»,- ասաց Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան, նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։

Հ․ Գ․ «Shtigen Group»-ն իր կորպորատիվ ազգային պատասխանատվության շրջանակում 2022 թ.-ի ապրիլից իրականացնում է «Արևածագ Արցախում» նախագիծը, որի նպատակն է արևային էներգիայի կիրառմամբ Արցախում հաստատել էներգետիկ անկախություն։

«Արևածագ Արցախում լինելու է»․ այս գրությամբ շապիկներով էին «Shtigen Group»-ի թիմի անդամները դիմավորում ֆորումի մասնակիցներին։ Իսկ սուրճի ընդմիջմանը քաղցրավենիքի սեղանին նաև «Արևածագ Արցախում» նախագծի բրենդինգով պատրաստված չրատուփերն էին, որի գաղափարի հիմքում մեր արևելյան հայրենիքն է՝ անառիկ ու ամբողջական։ Շոկոլադե քարտեզին Հայաստանի մարզերն ու Արցախի վարչական շրջաններն են՝ տվյալ բնակավայրին բնորոշ մրգատեսակի չրերով։