Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
Տնտեսություն

Ucom-ի uKid խելացի ժամացույցը հասանելի է նոր գույներով, նոր հավելվածով և կաշխատի 4G ցանցում

«Յուքոմ» ընկերությունը բոլոր ծնողներին առաջարկում է իրենց երեխաների համար ձեռք բերել բոլորովին նոր ու գունեղ, 4G ցանցում աշխատող uKid խելացի ժամացույցներից մեկը։ Այն աշխատում է նոր հնարավորություններով օժտված, ավելի հարմարավետ, ժամանակակից և շուկայի պահանջներին բավարարող uKid թարմացված հավելվածով և ավելի մատճելի՝ uKid 1500 սակագնային պլանով։ Ժամացույցները հնարավոր է ձեռք բերել առանց բաժանորդագրության, ինչպես Ucom-ի առցանց խանութում, այնպես էլ Ucom սպասարկման սրահներում՝ սարքի համար վճարելով կանխիկ 34 900 դրամ կամ 36 ամսով բաժանորդագրվելու դեպքում՝ ամսական 970 դրամ։

 

Նոր uKid ժամացույցներն ունեն ավելի հզոր մարտկոց, ֆոտո և վիդեո նկարելու հնարավորություն։ Ներկայացված են 5 տարբեր գույներով և ունեն փոխարինման ժապավեններ։ Նոր ժամացույցներն ունեն նաև RoHS հավաստագիր, որը փաստում է, որ uKid-ը չի պարունակում առողջության համար վտանգավոր նյութեր։

 

«uKid-ի հետ երեխան հեռախոսազանգեր և կարճ հաղորդագրություններ կստանա բացառապես ծնողների կողմից սահմանված հեռախոսահամարներից, կկարողանա հաղորդագրություններ ու ծանուցումներ ուղարկել ծնողներին, որոնք էլ իրենց հերթին ցանկացած պահի իրենց սմարթֆոններում կկարողանան տեսնել իրենց զավակի գտնվելու վայրը։ uKid-ն իրապես լավագույն լուծումն է, եթե 5-12 տարեկան երեխաների ծնողները, տարբեր նկատառումներից ելնելով, խուսափում են սմարթֆոն ձեռք բերելուց», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

 

uKid նոր սակագնային պլանն այժմ ավելի մատչելի է։ Ամսական վճարելով ընդամենը 1500 դրամ՝ ծնողներն իրենց երեխաների համար կապահովեն  5000 րոպե Ucom շարժական ցանցի ներսում, 2 ԳԲ շարժական ինտերնետ՝ նախկին 1 ԳԲ փոխարեն, և 300 SMS  Ucom շարժական ցանցի ներսում։ Ներառումներն սպառելուց հետո uKid-ից հնարավոր կլինի օգտվել 5 դրամ/ՄԲ սակագնով՝ շարժական ինտերնետի, 12 դրամ/րոպե սակագնով՝ դեպի տեղական բոլոր ցանցեր և Արցախ զանգերի, 5 դրամ/SMS սակագնով՝ տեղական բոլոր ցանցեր և Արցախ կարճ հաղորդագրությունների համար։

Հավելենք, որ այս պահին uKid հավելվածը հասանելի է դեռևս Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների համար, շուտով կգործի նաև iOS սմարթֆոնների համար։