Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
Տնտեսություն

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացնում է ՀՀ դրամով ավանդների տոկոսադրույքները

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացրել է ՀՀ դրամով  «Պրոգրես» ավանդի տոկոսադրույքը 1 տոկոսային կետով: Ավանդի առավելագույն տոկոսադրույքը կկազմի տարեկան 10%՝  միջոցները 12 ամսով ներդնելու դեպքում: Այսօր ավանդային այս առաջարկը երկրի բանկային շուկայում ամենաշահավետ տարբերակներից մեկն է։

«Պրոգրես» ավանդի շրջանակներում ՀՀ դրամով միջոցների ներդրումը հնարավոր է 1 ամսից մինչև 2 տարի ժամկետով: 12 ամիս ժամկետով ավանդ ներդնելիս՝ առավելագույն եկամտաբերությունը կկազմի տարեկան 9,97%: Ավանդի նվազագույն գումարը 30,000 ՀՀ դրամ է։

Ավանդի տոկոսագումարի հաշվարկման եղանակը հաճախորդն ինքն է ընտրում՝ ժամկետի վերջում կամ սկզբում, կամ ամսական: Ավանդը նախատեսում է համալրման հնարավորություն։ 181-րդ օրվանից ավանդի վաղաժամկետ մարման դեպքում տոկոսները մասնակի պահպանվում են․ վերահաշվարկը կատարվում է սահմանված տոկոսադրույքից -2% տոկոսադրույքով։ «Պրոգրես» ավանդը նախատեսում է նաև ավանդի գրավով  վարկ ստանալու հնարավորություն՝ մինչև ավանդի գումարի 95%-ի չափով։

«Այս տարի, վերաֆինանսավորման բարձր տոկոսադրույքի  ֆոնին, շարունակվում է բնակչության կողմից խնայողությունների տեսակարար կշռի ավելացման միտումը։ Ներդրված միջոցների հիմնական ծավալը բաժին է ընկնում ազգային արժույթով ավանդներին, մինչդեռ հաճախորդներն ավելի հաճախ ընտրում են 6-ից 12 ամիս ժամկետով ավանդատեսակներ՝ առավելագույն եկամտաբերությամբ: Առաջին եռամսյակի արդյունքներով՝ վերջիններիս մասնաբաժինը կազմել է դրամային ավանդների ընդհանուր պորտֆելի 40%-ը։ Մեր կանխատեսումներով այս միտումը կշարունակվի նաև երկրորդ կիսամյակում»,- նշում է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներին ավանդների ձևակերպումը հասանելի է հեռահար ուղիներով, Վիդեո բանկինգ ծառայության միջոցով և մասնաճյուղերում: Ավանդները հնարավոր է համալրել Բանկի թվային ծառայությունների, TelCell և EasyPay վճարային տերմինալների միջոցով, ինչպես նաև Հայփոստի փոստային բաժանմունքներում։

Ֆիզիկական անձանց ավանդները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից, սահմանաչափերը որոշվում են՝ կախված ներդրված միջոցների գումարից: Ավանդի տոկոսագումարից գանձվող եկամտահարկը կազմում է տարեկան 10%:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: