Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Տնտեսություն

Չինաստանը մեկ տարում 30 տոկոսով ավելացրել է արևային էներգիան

Չինաստանը 2023 թվականին կավելացնի 90-ից մինչև 120 գիգավատտ արևային էներգիայի արտադրություն, ինչը կազմում է 30% աճ, այդ մասին հայտարարել է Չինաստանի արևային էներգիա արտադրողների ասոցիացիան։

Չինաստանի այս ցուցանիշը ռեկորդային է լինելու տարեկան կտրվածքով ողջ աշխարհի ծավալով։ Համաձայն պաշտոնական տվյալների՝ արևային էներգիայի խոշորագույն արտադրողը 2022 թվականին շահագործման է հանձնել 87,41 ԳՎտ նոր արևային էներգիա, ինչի արդյունքում երկրում այս պահին արտադրվում է 392,61 ԳՎտ։

Բացի այդ, անցած 2022 թվականի ընթացքում Չինաստանը արտահանել է 36, 3 ԳՎտ արևային վահանակներ և 23,8 ԳՎտ արևային էներգիայի սարքավորումներ, ինչը 61 և 131%-ով համապատասխանաբար ավելի է, քան նախորդող տարում։

Արևային էլեկտրակայանների զարգացմանը զուգահեռ Չինաստանը նախկինի հետ բախվում է մի շարք խնդիրների, չնայած ներդրումային ծախսերի չնչին ավելացմանը։ Խոչընդոտների շարքում կարելի է ընդգծել տեղական մի շարք իշխանությունների պարտադիր պահանջները՝ արևային ֆերմաների մոտ էներգիայի կուտակիչների տեղադրման պարտադրանքով, ինչպես նաև հողի և ջրի օգտագործման սահմանափակումները, չնայած պաշտոնական Պեկինը փորձում է շտկել իրավիճակը։ Միևնույն ժամանակ արտահանողները բախվում են նաև մեծաթիվ առևտրային վեճերի և կոշտ մրցակցության հետ աշխարհում, հատկապես Միացյալ նահանգներում, ԵՄ –ում և Հնդկաստանում։

ԱՄՆ-ն դեռ դեկտեմբերին արգելել է չինական Ցինցիան նահանգից արտահանումը, փոխարենը Միացյալ Նահանգները փորձում են սեփական արտադրությունը զարգացնել՝ այդ կերպ նաև ազատվելով Չինաստանից ունեցած հնարավոր էներգետիկ կախվածությունից։ Հայաստանն ունի արևային վահանակներ արտադրող միայն մեկ ընկերություն՝ «Սոլարոնը», և մեր երկիրը բնականաբար չի կարող մրցել Չինաստանի հետ, սակայն կարող է օգտագործել չինական հմտություններն ու սարքավորումները Հայաստանում արևային էներգիայի զարգացման ուղղությամբ։

Արամ Մկրտչյան