Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Տնտեսություն

Քաղաքական կամքի դեպքում Հայաստանն արևային էներգիայի ավելի մեծ զարգացում կունենար

Հայաստանում արևային կայանների արտադրած էլեկտրաէներգիայի ծավալները վերջին 5 տարում աճել են 596 անգամ։

Արտադրված էլեկտրաէներգիան 2017 թվականին 0,4 միլիոն կիլովատտ ժամից 2022 թվականին հասել է 238,4 միլիոն կիլովատտ ժամի, նկատենք, որ տարբերությունը 238 միլիոն է, ինչը նշանակում է, որ նույն չափով նվազել է այլ աղբյուրներից էլեկտրաէներգիայի ստացման անհրաժեշտությունը։Թերևս սա կարելի է բացատրել նաև 44-օրյա պատերազմով, որից հետո հայկական կողմը Ադրբեջանին հանձնեց ազատագրված տարածքներում գտնվող բազմաթիվ հիդրոէլեկտրակայաններ և այլ էներգետիկ ռեսուրսներ, ինչի արդյունքում արևային էներգիայի նույնիսկ այսպիսի ահռելի աճը չի ծածկում ոչ Հայաստանի և ոչ էլ Ղարաբաղի կարիքները։

Հայաստանի կառավարությունը նպատակ ունի մինչև 2030 թվականը արևայինէներգիայի արտադրության մասնաբաժինն ընդհանուրի մեջ հասցնել առնվազն 15 %-ի, կամ 1, 8 միլիարդ կիլովատ ժամի, այդ նպատակով կկառուցվեն շուրջ 100 մեգավատտ հզորությամբ արևային կայաններ, ներառյալ ինքնավարներ, նշվում է ռազմավարության մեջ։ Կկարողանա՞ արդյոք Հայաստանի հանրապետությունն իրականացնել իր առջև դրված այս նպատակը, պատասխանը դրական է, ավելին, որոշ կանխատեսումների համաձայն 15 %-ի Հայաստանը կհասնի 2030 թվականի այլ շատ ավելի վաղ, թերևս այս հանգամանքը բացատրում է , որ կառավարությունը իր առջև չափազանց համեստ ծրագիր և թիրախ է դրել։

Իրականում  լուրջ աշխատանքի և քաղաքական կամքի առկայության պարագայում Հայաստանը կկարողանա մինչև 2030 թվականը արևային էներգիայի մասնաբաժինը հասցնել ոչ թե 15, այլ 30 և ավելի տոկոսների, ինչը թույլ կտար զգալիորեն նվազեցնել էներգետիկ կախվածությունը այլ ռեսուրսներից, հետևաբար նաև այլ երկրներից, որտեղից ներկրվում են այդ ռեսուրսները։ Առաջին և ամենակարևոր պայմանը դա քաղաքական կամքն է, որն ամենայն հավանականությամբ փաշինյանական իշխանության մոտ բացակայում է, իսկ արևային էներգիայի զարգացումը Հայաստանում իրականացվում է ոչ այնքան իշխանության ցանկությամբ, որքան ինքնահոսի և ինքնաբերաբար։

Մեր երկիրը արևային վահանակներ արտադրող միայն մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը», ուստի հարկավոր է ավելացնել առկա հզորությունները, արտադրության ծավալները և շատ ավելի լուրջ և ազգային իշխանություն ունենալու պարագայում 2030 թվականին ՀՀ առջև դրված 15 տոկոս ցուցանիշը հնարավոր կլինի գերազանցել շատ ավելի վաղ։

Քնար Սահակյան