Արևային էներգիայի նոր զարգացումը. Չինաստանը՝ էներգետիկ «գորիլլա»
«Ember» ընկերությունն ուսումնասիրել է աշխարհի էլեկտրաէներգիայի 93 % -ը ապահովող 78 երկրներ և պարզել, որ այդ երկրներից 60-ը իրենց էլեկտրաէներգիայի 10 և ավելի տոկոսն ապահովում են քամու և արևի շնորհիվ, ընդ որում եվրոպական մի շարք երկրներ բավականին լուրջ արդյունք են գրանցել։ Անցած տարվա ընթացքում Դանիայում քամու և արևի էներգիայի արտահանման ծավալները ամենաբարձրն են եղել։ Այդ երկիրը վերականգնվող աղբյուրների շնորհիվ արտադրել է իր ամբողջ ծավալի 60,8 %-ը, Լիտվան և Լյուքսեմբուրգը հաջորդում են՝ 48,4 և 46,6 % համապատասխանաբար։ Բացարձակ թվով հաշվելով առաջին տեղում Գերմանիան է, որը 185 տերավատտ ժամ էլեկտրաէներգիա է արտադրել քամու և արևային էլեկտրաէներգիայի շնորհիվ, երկրորդ և երրորդ տեղերում Իսպանիան և Մեծ Բրիտանիան են։ Եվրոպան ընդհանուր առմամբ 805 տերավատտ ժամ էլեկտրաէներգիա է արտադրել վերականգնվող աղբյուրների շնորհիվ, ինչը զգալի պակաս է Չինաստանի ցուցանիշից։ Այդ երկիրը, որը աշխարհի մակարդակով առաջատարն է, 2022 թվականին արտադրել է 1241 տերավատտ ժամ էլեկտրաէներգիա արևային կայանների շնորհիվ։ Արևելյան Ասիայում «Գրինփիսի» առաջատար փորձագետ Լի Շուոյի մեկնաբանությամբ, «Չինաստանը նման է հսկայական գորիլլայի»՝ արևային էներգիայի արտադրության մեջ։ Նման ծավալները բացատրվում են ոչ միայն Չինաստանի ահռելի մասշտաբներով, այլև նրա էլեկտրաէներգետիկ ոլորտի զարգացման արագընթաց տեմպերով։ Չինաստանը, իհարկե, առաջատարն է նաև էներգիայի վերականգնվող աղբյուրների գլոբալ էքսպանսիայի առումով։ Միևնույն ժամանակ երկիրը նաև ավելացնում է ածխային նախագծերի թիվը։ Արևային ֆոտոէլեկտրական սարքավորումների գլոբալ հզորության մեջ իրենց զգալի ավանդն ունեն նաև ԱՄՆ-ը, Հնդկաստանը և Ճապոնիան, թեպետ ոչ այն չափով, ինչպիսին կցանկանային։ Հայաստանի մասին խոսելն ընդհանրապես ավելորդ է։ Մեր երկրում արևային վահանակներ արտադրող ընդամենը մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», և համաշխարհային մասշտաբով Հայաստանը չափազանց հետ է մնում առաջատար հարյուրյակից։
Դիանա Սարուխանյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի