Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Տնտեսություն

Համաշխարհային էներգետիկայի մեջ ամենամեծ ներդրումները արևային ոլորտում են

Միջազգային էներգետիկ գործակալությունը հրապարակել է համաշխարհային էներգետիկայի մեջ գլոբալ ներդրումների մասին հերթական զեկույցը։ 2022 թվականին էներգետիկ ոլորտն աշխարհում ներգրավել է մոտ 2,8 տրիլիոն դոլար, որից մոտ 1,7 տրիլիոնը ներդրվել է էկոլոգիապես մաքուր էներգետիկայի մեջ, ավելին քան երբևէ ողջ պատմության ընթացքում։ Առանձնահատուկ ուշադրություն ներդրողները դարձրել են արևի էներգիային։ Ըստ էության 2022 թվականին յուրաքանչյուր դոլլարի դիմաց, որ ծախսել են արդյունահանվող վառելիքի վրա 1,7 դոլար օգտագործվել է էկոլոգիապես մաքուր էներգիայի համար։ Ընդամենը 5 տարի առաջ այդ թիվը գործնականում հավասար էր զրոյի։ Մաքուր էներգիայի ազդեցության աճը առանձնահատուկ տեսանելի է դառնում, երբ խոսք է գնում արևի էներգիայի մասին։

Ակնկալվում է, որ արդեն 2023 թվականին միայն արևային ուղղությունը կգերազանցի նավթաարդյունաբերությանը ներդրումների ծավալով։ Սա ահռելի առաջընթաց է ընդ որում մեկ տասնամյակի համեմատությամբ, երբ նավթի վրա ծախսերը գերազանցում են արևային էներգիայի վրա կատարած ծախսերին առնվազն 6 անգամ։

Ողջ աշխարհը գիտակցում է արևային էներգիայի անհրաժեշտությունը, արտանետվող գազերի ցածր մակարդակը, ինչպես նաև հուսալիությունն ու եկամտաբերությունը, ուստի և նույնիսկ այն երկրները, որը նավթի հսկայական հանքավայրեր ունեն և կարող են իրենց թուլ տալ արդյունահանել, արտահանել կամ օգտագործել սև վառելիքը, այդ երկրներում արևային էներգիայի սարքավորումների օգտագործումը ավելի արագ տեմպերով է իրականացվում, քան բազմաթիվ այլ երկրներում։ Շատ երկրներ սկսել են արևային սարքավորումների արտադրություն իրականացնել իրենց տարածքում, թեպետ Չինաստանը գրեթե այս առումով գերզանցում է բոլոր երկրներին, կեսից ավելին չինական սարքավորումներ են։
Արևային էներգիան չափազանց կարևոր է նաև Հայաստանի համար։ Մեր երկրում, որտեղ արևային վահանակներ արտադրող միայն մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», արևային էներգիան օգտագործելն առանձնահատուկ կարևորություն է ստանում թե՛ աշխարհքաղաքական , թե՛ տնտեսական և թե՛ հատկապես քաղաքական առումներով։

Հմայակ Սիմոնյան