Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
Տնտեսություն

MyInvest. Ամերիաբանկը գործարկել է ներդրումային առցանց հարթակ

Ամերիաբանկը MyAmeria բջջային հավելվածում գործարկել է նոր հարթակ` MyInvest, որը հնարավորություն է տալիս օգտատերերին առցանց կատարել աժեթղթերով գործարքներ, մշտական հասանելիություն ունենալ ներդրումային պորտֆելին և վերջինիս վերաբերյալ ստանալ մանրամասն տեղեկատվություն։ 

MyInvest-ը շուկայում առաջին հարթակն է, որտեղ հասանելի են միաժամանակ 30-ից ավելի միջազգային շուկաներ և 15000-ից ավելի օտարերկրյա բաժնետոմսեր ու պարտատոմսեր, ինչպես նաև հայկական բաժնետմոսեր, կորպորատիվ և պետական պարտատոմսեր, այդ թվում` եվրապարտատոմսեր։ 

MyInvest հարթակը հնարավորություն է տալիս ներդրումներ իրականացնել յուրաքանչյուրին, ով փնտրում է խնայողությունների ներդրման այլընտրանքային տարբերակներ, քանի որ հարթակի միջոցով բաժնետոմսերով, պարտատոմսերով և այլ ֆինանսական գործիքներով գործարքների կնքումը հնարավորինս պարզեցվել է․ մեկ սեղմումով ներդրողը կարող է տեղադրել բաժնետոմսերի, պարտատոմսերի, ETF-ների գնման կամ վաճառքի պատվերներ, հետևել դրանց կատարման ընթացքին, ինչպես նաև ցանկացած պահի հետևել կնքված գործարքների / պորտֆելի փոփոխություններին։ 

«Տարիներ շարունակ լինելով արժեթղթերի շուկայի առավել ակտիվ դերակատարներից մեկը` մենք մշտապես նպաստել ենք ոլորտի զարգացմանը: Պատահական չէ, որ Հայաստանի ֆոնդային բորսայի և կենտրոնական դեպոզիտարիայի կողմից իրականացվող «AMX Award» մրցանակաբաշխությանն այս տարի Ամերիաբանկը լավագույնը ճանաչվեց միանգամից 6 անվանակարգում: Սա և հաճելի է, և, միևնույն ժամանակ, պարտավորեցնող: Գործարկելով MyInvest-ը` մենք հույս ունենք, որ այն լրացուցիչ խթան կհանդիսանա և կստեղծի նախադրյալներ Հայաստանում ներդրումային շուկայի աշխուժացման ու զարգացման համար»,- ասում է Ամերիաբանկի Առևտրային գործառնությունների դեպարտամենտի Արտարժութային և բրոքերային գործառնությունների գծով համատնօրեն Դիանա Հակոբյանը։ 

Հունիսի 7-ից MyInvest հարթակում հասանելի են նաև Team Telecom Armenia ընկերության բաժնետոմսերը. Ամերիաբանկը հրապարակային առաջարկի միջոցով (IPO) տեղաբաշխում է Team Telecom Armenia ընկերության 8 միլիարդ 240 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ 40 միլիոն հատ բաժնետոմս: Team-ը հեռահաղորդակցության ոլորտի առաջին ընկերությունն է, որը Հայաստանում իրականացնում է IPO։ Բաժնետոմսերի հրապարակային առաջարկի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ: MyInvest հարթակով Team Telecom Armenia ընկերության բաժնետոմսերը ձեռք բերելիս ներդրողները հնարավորություն ունեն արժեթղթերի հաշիվը բացել ավտոմատ եղանակով: 

Ամերիաբանկի MyAmeria բջջային հավելվածը թողարկվել է 2022 թվականին և նախատեսված է ֆիզիկական անձ հաճախորդների համար: 

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր: 

Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.amAutomarket.ameriabank.amBusiness.ameriabank.am

Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ժամանակակից թվային աշխարհում ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ: 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից: