Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
Տնտեսություն

Արեգակնային էներգիան սկսել է օգտագործվել Վոլժսկու բարեկարգման ոլորտում

Smotrim.ru-ն գրում է, որ մարդիկ հանգստանում են, իսկ արևային կայանն աշխատում է: Վոլգոգրադի արբանյակային  քաղաքում՝ Վոլժսկում, էներգիայի այլընտրանքային աղբյուրները սկսել են օգտագործել հանրային տարածքների բարեկարգման համար։ Ինչպե՞ս են դրանք քաղաքին օգնում, բացի այգիների արդյունավետ ջրելուց։

Դրանք նման են այգում գտնվող զրուցարանի և բացարձակապես անձայն են, նոր տեխնոլոգիան ակտիվորեն է օգտագործվում  Վոլգոգրադի մարզի Վոլժսկի քաղաքում: Փաստացի արեգակնային մարտկոցները աշխատում են անդադար, հավաքում են արևի լույսը և այն ​​էներգիայի վերածում: Դա իր հերթին ապահովում է երիտասարդ տնկիների ջրումը։ Շուտով այդ տարածքի անապատի վրա մեծ այգի կլինի, իսկ անունը դրել են «Արևաշող»:

Արևային մարտկոցները մի ամբողջ արևային պոմպակայանի մի մասն են, որը կարող է ոռոգել երեք հեկտար տարածք: Կառավարումը պարզ է, իսկ ահա գետնի տակ վեց կիլոմետր երկարության խողովակներ են, որոնց հասցված են յուրաքանչյուր տնկին: Որքան արեգակնային էներգիա են հավաքում վահանակները, այնքան ջուր է մղվում: Պարզ եղանակին ոռոգումը դառնում է ավելի ինտենսիվ, ամպամած եղանակին այն դանդաղում է։ Առկա է կարգավորիչ, բազային կայան, խոնավության սենսորներ։

Շահագործող կազմակերպության ղեկավար Դմիտրի Կաշպերկոն պարզաբանել է, որ նման տեխնոլոգիա երկրում դեռ ոչ մի տեղ չի կիրառվել, ամեն ինչ մշակվել է ինքնուրույն։ «Համակարգի իմաստն այն է, որ այն ուղղակիորեն օգտագործում է արևային էներգիան: Առանց մարտկոցների, ինվերտերների, առանց փոխարկիչների, որոնք նվազեցնում են արդյունավետությունը և, համապատասխանաբար, պահանջում են սպասարկում, — ասել է նա,- Էներգիան ամեն իմաստով կանաչ է: Այգին նոր է ձևավորվում, ակացիաների ծառուղին հիմնվում է։ Իսկ տասնչորս հեկտար լանջը փորձարկման հերթական հարթակն է։ Այստեղ կհայտնվեն տեռասներ և այգի կտնկվի»։

Ստվերոտ ծառուղիները ներդաշնակորեն կտեղավորվեն Ռուսինկա ստեղծագործության պալատի հին այգու լանդշաֆտի մեջ, ասում են հաստատության ներկայացուցիչները, հնարավորության դեպքում կտնկվեն պնդուկ, կաղնի, թխկի և նույնիսկ սոճի:

Ոռոգման համար պատասխանատու կլինեն արևային պոմպակայանները։ Աշխատանքներն իրականացվում են «Վոլժսկի-2050» ռազմավարության շրջանակներում, որի վերջնական նպատակը քաղաքային թաղամասը զրոյական էներգիայի սպառում ունեցող վայր դարձնելն է։ Իհարկե, հնարավոր չի լինի ամբողջությամբ հրաժարվել էներգիայի ոչ վերականգնվող աղբյուրներից, սակայն միանգամայն հնարավոր է նվազեցնել հանրային տարածքների պահպանման ծախսերը։ Մասնագետների կարծիքով՝ պոմպակայանի տեղադրումն իր արդյունքն է տալիս 5-7 տարում։

Վոլժսկու ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Մացաևը կիսվել է տեղեկություններով, որ մինչև այս տարվա վերջ քաղաքի թաղամասում կգործեն ինը տեղամասեր, որտեղ արևային մարտկոցների միջոցով կանաչ տարածքներ կստեղծվեն:

Դժվար է ասել, թե ինչպիսին կլինի Վոլժսկին և նրա շրջակայքը մինչև 2050 թվականը։ Բայց արդեն պարզ է, որ «կանաչ» էներգիայի մասնաբաժինը տարեցտարի միայն կաճի։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]