Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Սպորտ

Ucom-ի տեխնիկական աջակցությամբ կայացել է ազատ ոճի ըմբշամարտի Ստեփան Սարգսյանի անվան գավաթի 25-րդ խաղարկությունը

Օրերս «Յուքոմ» ընկերության տեխնիկական աջակցությամբ Երևանի «Միկա» մարզադահլիճում կայացել է Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի եռակի գավաթակիր, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ազատ ոճային ըմբիշ Ստեփան Սարգսյանի անվան գավաթի 25-րդ խաղարկությունը:

Մրցաշարին մասնակցել է 125 ըմբիշ 14 երկրից, այդ թվում՝ Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ուկրաինայից, Տաջիկստանից, Ղազախստանից, Բահրեյնից և այլն։ Հայաստանից մասնակցել են բոլոր անվանի ըմբիշները: Ընդհանուր հաշվարկում հայ ըմբիշները նվաճել են 3 ոսկե և 1-ական արծաթե և բրոնզե մեդալ: Մրցումները նախընտրական էին Սերբիայում կայանալիք Աշխարհի առաջնության համար, որը վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար:

«Պատրաստակամությամբ ենք աջակցել մրցաշարի կայացմանը՝ տրամադրելով հասանելիություն Հայաստանում ամենաարագ ինտերնետ կապին և ապահովելով բազմաթիվ երկրներից միջազգային այս մրցաշարն ուղիղ հեռարձակմամբ դիտելու հնարավորությունը», - ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Մրցաշարի մրցանակային ֆոնդը 80 հազար ԱՄՆ դոլար էր, որը բաշխվել է 10 քաշային կարգում մրցանակային տեղ զբաղեցրած 40 ըմբիշի միջև: Դրամական պարգև են ստացել նաև չեմպիոնի մարզիչները:

«Շատ կարևոր է այս կարգի անվանի մրցաշարերի ժամանակ ունենալ ուղիղ եթեր և գերարագ ինտերնետին հասանելություն: Ի սկզբանե ինտերնետը հասանելի էինք դարձրել միայն տեխնիկական անձնակազմի համար, այնուհետև՝ մրցավարների, սակայն որակն ու արագությունն այնքան բարձր էին և անխափան, որ հասանելություն տվեցիք և՛ մարզիկներին, և՛ հյուրերին, ու ամեն ինչ հրաշալի աշխատում էր: Շնորհակալ ենք «Յուքոմ» ընկերությանը նման բարձր որակի աջակցության համար: Նորից համագործակցելու մեծ հույսեր ունենք», - նշել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը: