Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
Տնտեսություն

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են հանքարդյունաբերության խնդիրները

Հանքարդյունաբերության խնդիրները՝ օրենսդրի օրակարգում. ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն աշխատանքային քննարկում էր հրավիրել ոլորտի ներկայացուցիչների և գործադիրի համապատասխան գերատեսչությունների հետ: Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ղեկավար Վարդան Ջհանյանը ոլորտի խնդիրներից առանձնացրեց Հարկային օրենսգրքի հաճախակի փոփոխությունը, զուհահեռ նաև ԿԲ-ի կողմից դոլարի արժեզրկման ֆոնին դրամի արժևորումը, վստահեցրեց՝ սրանք ուղիղ հարված են հանքարդյունաբերությանը:

Վարդան Ջհանյան (Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն ղեկավար) - Ցանկացած ներդրող, իսկ մետաղական հանքարդյունաբերությունում մեծ ներդումներ են արվում, կարողանա իր ֆինանսական մոդելները գոնե 5 և ավելի ժամանակային հորիզոնում պլանավորել, բայց քանի որ լուրջ փոփոխությունների է ենթարկվում, ոչ մի ներդրող չի կարողանում երկարաժամկետ ներդրումային որոշումեր կայացնել:

Ջհանյանը, որը նաև Զանգեզուրի պղնձամոլբիդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալն է, հիշեցրեց՝ վերջին տարում երեք անգամ Հարկային օրենսգրքում փոխվել է իրենց վերաբերող հատվածը, օրինակ՝ ռոյալթի համակարգի փոփոխությունները: Հավելեց՝ մետաղների գնային տատանումը չպետք է նպաստի օրենքի փոփոխությանը: Ջհանյանի խոսքով՝ ավելի լավ է հարկային տոկոսները բարձր, բայց երկարաժամկետ կտրվածքում կայուն լինեն: Առաջարկեցին նաև հայկական դրամի կուրսը վերանայել կամ էլ աջակցել մետաղական հանքարդյունաբերության ոլորտին, ինչպես աջակցում են, օրինակ՝ ՏՏ-ին: Կառավարության ներկայացուցիչը հակադարձեց՝ արդեն կան աջակցության մի շարք ծրագրեր՝ միտված արտադրողականության ավելացմանը:

Հովհաննես Հարությունյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ) - Օրինակ՝ տեխնիկայի համալրման հետ կապված. շինարարական տեխնիկան, արտադրության մեջ օգտագործվող տարբեր արտադրական հաստոցների լիզինգի տոկոսների հատուցում, որոնք ուղիղ աջակցություն են տնտեսվարողներին, որոնք բարեխիղճ են և պլանավորում են ՀՀ-ում երկարաժամկետ աշխատել և կապիտալ ներդումներ ապահովել:

Դրամի արժևորման հետևանքով եկամուտը նվազել է, իսկ վաճառքը դոլարով է, քանի որ մետաղների գները սահմանում է միջազգային շուկան, փոքր հանքերը տուժում են՝ մոտ են վնասով աշխատելուն, իսկ ԶՊՄԿ-ն իր արտադրական ծավալների հաշվին է շահույթ ապահովում` շեշտեցին ոլորտի ներկայացուցիչները:

Վարդան Ջհանյան - Այնքան քիչ կազմակերպություններ են մնացել ոլորտում, որ բոլորին կարելի ա հաշվել մատի վրա, ունենք ԶՊՄԿ-ն, Լիչքվազի հանքն է, Կապանն է, Ագարակն է, Ախթալա, մնացածն էլ կամ փակվել են, կամ փակվում են: Չեմ ասում՝ Կառավարությունն է մեղավոր՝ օբյեկտիվ պատճառներ կան, բայց չենք տեսնում Կառավարության քայլեր, որ հաղթահարենք այդ օբյեկտիվ խնդիրներ ու պատճառները:

Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանն արձագանքեց՝ ոլորտի կամ ներդրումների խնդիրները հանքարդյունաբերողները չափազանցում են:

Նարեկ Տերյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Մենք գիտենք՝ այստեղ կան հանքեր, որոնք խոշոր ներդրում են անում և ուզում են նոր հանք բացել, նույն ձեր ընկերությունը՝ ԶՊՄԿ-ն, դիտարկում է մեկ այլ խոշոր հանքի ձեռքբերումը: Eթե ձեր ասելով տենց դրամատիկ է իրավիճակը, կասկածում եմ, որ կգնայիք այս գործարքին:

Նոր ընկերության՝ Ամուլսարի հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիայի» ներկայացուցիչը հորդորեց ամրագրել, որ ոլորտի օրենսդրությունը 10-20 տարի չփոխվի, քանի որ իրենց պլանավորած ֆինանսական մոդելը փոխվում է:

Հայկ Ալոյան («Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն) - Հարկային դաշտը երբ մենք փոխում ենք՝ հարկերը բարձացնում ենք, կապիտալ ծախսերն են նվազում, դրա համար մոդեռնիզացնել նոր պրոյեկտները շատ դժվարանում է:

Բաբկեն Թունյան (ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ) - Կոնկրետ Ամուլսարի դեպքում պարադոքս է, քանի որ ձեր դեպքում կարող է օրենք չփոխվի, բայց դուք չաշխատեք, ոնց որ մի 4-5 տարի չէիք աշխատում:

Թե՛ Էկոնոմիկայի, թե՛ Տարածքային կառավարման նախարությունների ներկայացուցիչները կարևորեցին Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը, ընդգծեցին՝ ոլորտի կայունության խնդիրն է նաև այսպես լուծվում:

Հովհաննես Հարությունյան - Երբ մենք տանում ենք օրենքներ կամ Կառավարության որոշումներ պարտադիր հատված կա ՝ համապատասխանո՞ւմ է ռազմավարությանը, թե՞ ոչ, որպեսզի ձեզ համար կանխատեսելի լինի, դուք պետք է ուսումնասիրեք մեր գործողությունների պլանը, տեսնեք՝ այս տարի ի՛նչ է լինելու, ի՛նչ՝ 5 տարուց, ի՛նչ՝ 7 տարուց, ինչ է փոխվելու:

Կառավարությունը հանքարդյունաբերությունը խոշորացույցի տակ է պահում, դժգոհեցին ոլորտի ներկայացուցիչները, գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչները բացատրեցին՝ ավելի ուշադիր են, քանի որ հանքերը շահագործում են պետության սեփականությունը՝ ընդերքը: Ամրագրվեց, որ առնվազն ռոյալթի համակարգի հետ կապված առաջիկա 5 տարում փոփոխություն չեն իրականացնի:

Հեղինակ՝ Անի Օհանյան