Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
Տնտեսություն

Գերմանիան որոշել է սուբսիդիաներով նպաստել արևային էներգետիկայի զարգացմանը

Գերմանիան որոշել է սուբսիդիաներով նպաստել արևային էներգետիկայի զարգացմանը։ Գերմանիայի էկոնոմիկայի դաշնային նախարար Ռոբերտ Հաբեկը «Միություն/90 կանաչներ» կուսակցությունից, ծրագրում է նոր նախագիծ ներկայացնել արևային էներգետիկայի զարգացման ուղղությամբ։ Նախարարը կոչ է արել Գերմանիայում գործող ընկերություններին տեղեկացնել իրենց շահագրգռվածության մասին և ստանալ սուբսիդիաներ ներդրումային ծախսերի համար։

Հաբեկի խոսքով՝ Գերմանիային անհրաժեշտ են սեփական արտադրական հզորություններ։ Քաղաքական գործիչը նշել է, թե դա տնտեսական անվտանգության կարևորագույն հարց է։

Արևային էներգետիկայի զարգացման նախագիծը պետք է ոչ միայն ամրապնդի Գերմանիայի տեխնոլոգիական ինքնիշխանությունն, այլև գերմանական էներգետիկ քաղաքականության ինքնիշխանությունը։ Խոսքը գնում է մոտ 10 գեգավատ ընդհանուր արտադրական հզորության մասին, այսինքն Գերմանիան մտադիր է արտադրել ամեն ինչ՝ արևային մոդուլներից մինչև կուտակիչներ և մարտկոցներ, դրա համար շահագրգիռ ընկերությունները պետք է ապացուցեն, որ իսկապես կարիք ունեն պետական սուբսիդիաների։

Եվրոպայի առանցքային երկրներից մեկը գիտակցում է, որ նույնիսկ մեկ վահանակ այլ երկրից ներմուծելու հնարավորությունը լրջորեն վտանգում է Գերմանիայի էներգետիկ անվտանգությունն, ուստի և փորձում է պետական միջոցներով և քաղաքական կամքի առկայությամբ հարցին արմատական լուծում տալ։

Էներգետիկ անվտանգությունն երկրի ինքնիշխանության կարևորագույն բաղադրիչներից է, նման խնդիր ունի նաև Հայաստանն, որտեղ արևային վահանակներ արտադրող միայն մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», իսկ այլ սարքավորումներ որևէ ընկերություն այդպես էլ չի արտադրում։ Մեր երկիրը ևս Գերմանիայից օրինակ վերցնելու առանցքային պարտավորություն ունի։

Նինա Մանթաշյան