Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
Տնտեսություն

Արի՛ օնլայն. Ամերիաբանկը մեկնարկել է արշավ նոր հաճախորդների համար

Ամերիաբանկը մեկնարկել է «Դարձիˊր հաճախորդ օնլայն» արշավը բոլոր այն անձանց համար, որոնք առաջին անգամ կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով օնլայն հաշիվ: Արշավի նպատակն է խրախուսել մարդկանց բանկային ծառայություններից օգտվել օնլայն եղանակով`  խնայելով ժամանակ  և ֆինանսական միջոցներ:

Մինչև հուլիսի 21-ը ներառյալ, արշավի շրջանակում բացելով օնլայն հաշիվ Հայաստանի ցանկացած կետից, հնարավոր է րոպեների ընթացքում դառնալ Ամերիաբանկի հաճախորդ և որպես «բարի գալուստ» ստանալ 1,500,000 դրամ արժողությամբ տուրիստական փաթեթի, կահույքի և տեխնիկայի 10 նվեր քարտերի գովազդային վիճակահանությանը մասնակցելու հնարավորություն:

Ամերիաբանկն իր հաճախորդներին առաջարկում է լիարժեք թվային փորձառնություն․ նրանք կարող են առանց բանկ գալու  բացել բանկային հաշիվ, ստանալ միջազգային վճարային քարտ և հասանելիություն MyAmeria հավելվածին` միանգամայն անվճար։ 

«Այս արշավը մարդկանց մոտ օնլայն վարքագիծ ձևավորելուն ուղղվող հերթական քայլն է: Նման արշավների արդյունքում է նաև, որ տարեցտարի հաճախորդները գնալով ավելի են նախընտրում հաշվի բացման օնլայն տարբերակը: Վերջին 4 տարիների ընթացքում օնլայն բացված հաշիվների թիվն աճել է ավելի քան 7 անգամ: Հավելեմ, որ օնլայն գործընթացի ընդհանուր տևողությունը չի գերազանցում 10 րոպեն»,- ասում է Ամերիաբանկի Թվային բանկինգի ծառայության պրոդուկտի ղեկավար Անի Աբրահամյանը։

Արշավի շրջանակում անցկացվող խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է`

  • Բացել հաշիվ օնլայն` դառնալով Ամերիաբանկի հաճախորդ 
  • Ակտիվացնել Ամերիաբանկի քարտը
  • Մուտք գործել MyAmeria հավելված

Վիճակախաղին կարող են մասնակցել նաև Ամերիաբանկի գործող ապառիկ ֆինանսավորում ունեցող ոչ հաշվետեր հաճախորդները, որոնք հաշվի բացումը, քարտի պատվիրումն ու MyAmeria հավելվածի ակտիվացումը բացի օնլայն տարբերակից կարող են կատարել նաև Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղում:

Մանրամասները և մասնակցության պայմանները`  հղումով

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք  նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր: 

Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն  բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.amAutomarket.ameriabank.amBusiness.ameriabank.am

Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ժամանակակից թվային աշխարհում ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ: 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից: