Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Տնտեսություն

Ռուբեն Վարդանյանի նոր նախագիծն. արևային էներգիա Արցախի հիվանդանոցներին

Արցախում նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը նախաձեռնել է մի նոր ծրագիր, որով Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնն ապահովվելու է արևային էլեկտրակայանով՝ հնարավորություն ստեղծելով բուժհաստատությանը այլընտրանքային էներգիայի աղբյուր ունենալ անկախ հոսանքազրկումից և անջատումներից։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել արևային հիբրիդային էլեկտրակայան, ինչը թույլ է տալու մեծացնել բժշկական կենտրոնի էներգամատակարարման համակարգի հուսալիությունը։ Առաջնահերթ կարգով էներգիայով կապահովեն շտապօգնության, վիրահատական, վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքները։

Գործակալությունն ի դեպ մտադիր է այսքանով չսահմանափակվել և արևային վահանակներ տեղադրել նաև Արցախի մյուս բժշկական կենտրոնների վրա։ Հատկապես պատերազմական իրավիճակում Արցախի համար սա կյանքի հարց է, ինչը կարևորագույն նշանակություն ունի։ «Ծրագիրը նախաձեռնվել է ելնելով իրավիճակից և փորձելով այլընտրանքային հուսալի աղբյուր ստեղծել Արցախի ամենախոշոր բուժհաստատության համար, մենք փորձելու ենք ամեն ինչ անել ծրագիրն իրականություն դարձնելու համար»,- ասել է գործակալության Արցախի նախագծերի ղեկավար, նախկին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը։

Ռուբեն Վարդանյանի այս նախաձեռնությունը չափազանց կարևոր է, և լուրջ դրական ազդեցություն կունենա Արցախի համար։

Ի դեպ այս նախաձեռնությունը կարելի է տեղափոխել նաև Հայաստան և արևային վահանակներ տեղադրել Հայաստան, և արևային վահանակներ տեղադրել Հայաստանի բոլոր բուժհաստատությունների, հատկապես պետական ֆինանսավորմամբ գործող կառույցների վրա։

Մեր երկրում արևային վահանակներ արտադրող միայն մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», և, նույնիսկ նրա միջոցներով կամ արտերկրից սարքավորումներ ներկրելով, հնարավոր է ապահովել բոլոր բուժհաստատությունների անկախ էներգամատակարարումը։

Նարեկ Դանիելյան