Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Տնտեսություն

ԱՄՆ արևային էներգետիկան և ազգային անվտանգությունը

ԱՄՆ-ում արևային էներգետիկան 90 %-ով կախված է ֆոտոէլեկտրական վահանակների ներմուծումից, առավելապես Չինաստանից։ ԱՄՆ-ում այս փաստը դիտարկում են որպես Ազգային անվտանգության սպառնալիք և Կոնգրեսում օրենքներ ներկայացնում արևային էներգետիկայի բյուջետային խթանումն ավելացնելու վերաբերյալ։

Օրերս էլ այդ ենթակառուցվածքների մասին նոր օրենք են ընդունել, որով նախատեսվում է 45 միլիոն դոլար գրանտներ հատկացնել արևային էներգետիկայի ոլորտում, առավելապես ժամանակակից արևային վահանակներ ստեղծելու ուղղությամբ։ Սպիտակ տունը կարծում է, որ Ազգային անվտանգության սպառնալիքը, որը պարունակում է Չինաստանից արևային վահանակների և սարքավորումների ներմուծումը, հնարավոր է կանխել բյուջեից որոշակի գումարներ ներգրավվելով։

Ընդամենը նախատեսված է 5-ից մինչև 12 գրանտ, 1-ից մինչև 10 դոլարի չափով, հատկապես ողջունելի են առևտրային կառույցների և գիտական ինստիտուտների համագործակցությունը։ Միացյալ նահանգներում ցանկանում են ստեղծել արևային վահանակներ, որոնք սովորական վահանակներից շատ ավելի երկարակյաց և արդյունավետ կլինեն, ինչը թույլ կտա ԱՄՆ-ին դադարեցնել կախվածությունը Չինաստանից և այլ արտադրող երկրներից։

Գաղափարն ինքնին վատը չէ, սակայն հատկացվող գումարներն առայժմ այնքան էլ շատ չեն։ Միևնույն ժամանակ Կոնգրեսի բյուջետային վարչությունից նշել են, որ համապատասխան լուրջ առաջարկներ ստանալու դեպքում, հնարավոր է գումարները վերանայվի, իսկ առաջիկայում Բայդենի վարչակազմը պատրաստվում է ավելի լայն աշխատանքներ իրականացնել այս ուղղությամբ։

Հայաստանում արևային վահանակներ արտադրող ընդամենը մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», մենք ևս, գրեթե ամբողջությամբ, կախված ենք արտաքին ներմուծումներից, մինչդեռ էներգետիկան, վաղուց ինչպես հայտնի է, քաղաքականության կարևորագույն մասնիկներից է, և մեր երկրում էլ պետք է միջոցներ ձեռնարկվեն արևային վահանակների արտադրությունն ավելացնելու ուղղութամբ։

Անի Աշոտյան