Առաջին ուրախությունները. Հերաթում ընկերությունը սկսել է արտադրել օրական 300 արևային մարտկոց
Eadaily.com-ը գրում է, որ Աֆղանստանի Հերաթ նահանգում տեղական ընկերությունը հիմնել է օրական մինչև 300 արևային մարտկոցների արտադրություն, որոնցից յուրաքանչյուրն արտադրում է 650 վտ էլեկտրաէներգիա: Այս մասին հայտնել է Ariana News հրատարակությունը։
Ըստ գործարանի ներկայացուցիչների արտադրված արևային մարտկոցների որակը չի զիջում լավագույն նմուշներին։ Ընդ որում, գործարանում ներդրվել է ընդամենը 5 մլն դոլար։ «Գլխավոր նպատակն այն է, որ մենք աշխատատեղեր ստեղծենք, և երկրորդ նպատակն այն է, որ այս ընկերությունները սկսեն իրենց գործունեությունը մի երկրում, որտեղ մարդկանց կարիքներն իրենց համար առաջնային են», — ասել է ընկերության մենեջեր Վահիդուլլա Բրոմանդը։
«Նման սարքավորումներ չեն արտադրվում նույնիսկ մեր հարևան այնպիսի երկրներում, ինչպիսիք են Իրանը, Պակիստանը, Թուրքմենստանը և Տաջիկստանը, — ասել է ընկերության որակի վերահսկման բաժնի ղեկավար Ղուլամ Ռասուլ Հայդարին,- ինչ վերաբերում է մեր արտադրած արևային մարտկոցների որակին, ապա դրանք արտադրվում են 25 տարվա երաշխիքով՝ ազգային և միջազգային չափանիշներին համապատասխան»։
Այդ գործարանն արդեն կարողացել է բավարարել Հերաթի և 19 այլ նահանգների շուկայի կարիքները։
«Աֆղանստանի իսլամական էմիրության» արդյունաբերության և առևտրի նախարարությունը բազմիցս է ընդգծել հայրենական արտադրանքի արտադրության անհրաժեշտությունը։ «Քանի դեռ մենք ինքներս չենք փոխվել, ոչ ոք չի փոխի մեր իրավիճակը, Աֆղանստանի արդյունաբերությունը շատ կարևոր դեր է խաղում տնտեսության աճի գործում», — ասել է երկրի արդյունաբերության և առևտրի նախարարության միջազգային առևտրի բաժնի ղեկավար Մոհամմադ Զուբայր Դին Փարվարը։
Ներկայումս Հերաթ արդյունաբերական քաղաքում գործում է ավելի քան 200 գործարան, և այդ ձեռնարկությունների մեծ մասը փորձում է որակյալ ապրանքներ մատակարարել շուկա։ Այնուամենայնիվ, աֆղանների վստահությունը հայրենական արտադրանքի նկատմամբ, ըստ տեղեկությունների, դեռ չկա:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի