Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Տնտեսություն

Մոսկվայի էներգետիկ համալսարանի Վոլժսկու մասնաճյուղում տեղադրվել է արևային էլեկտրակայան

Gazeta-vp.ru-ն գրում է, որ Մոսկվայի էներգետիկ համալսարանի Վոլժսկու մասնաճյուղում  սկսել է գործել արևային էլեկտրակայան։ Համալսարանը մտել է «Վոլժսկի — 2050» նորարարական նախագիծի մեջ, որը նախաձեռնել է քաղաքի ղեկավար Իգոր Վորոնինը։ Ծրագրի նպատակն է զրոյացնել արտաքին էներգիայի սպառումն օգտագործելով վերականգնվող և էկոլոգիապես մաքուր էներգիայի աղբյուրներ:

Ինչպես «Վոլժսկայա պրավդա»-ին հայտնել են քաղաքապետարանի մամուլի ծառայությունում, Վոլժսկու բազմաթիվ կազմակերպություններ և հիմնարկներ արդեն օգտագործում են էներգիայի այլընտրանքային աղբյուրներ, մասնավորապես արևային մարտկոցներ։

Արևից սնվող կայանը Մոսկվայի էներգետիկ համալսարանի Վոլժսկու մասնաճյուղում  հայտնվել է «Լուկոյլ-Վոլգոգրադէներգո» ՍՊԸ-ի աջակցության շնորհիվ, որը տրամադրել է արևային մարտկոցներ։ Նախագիծն ինքնին մշակվել է համալսարանի դիզայներների թիմի կողմից: 16,6 կՎտ հզորությամբ կայանը նախատեսված է ինստիտուտի կրթական և գիտական ​​խնդիրները լուծելու, ինչպես նաև մասնաճյուղի էներգետիկ ինքնավարությունն ապահովելու համար։

Արևային մարտկոցներն արդեն տվել են իրենց առաջին էկոլոգիապես մաքուր կիլովատ/ժամը: Համալսարանի ղեկավարության խոսքով, այդ նախագիծը ուսանողներին հնարավորություն կտա բուհի պատերի ներսում պրակտիկա ստանալ էներգիայի այլընտրանքային աղբյուրների ներդրման ոլորտում, իսկ ինստիտուտին օպտիմալացնել էներգիայի սպառումը։

Արևային էներգիայի օգտագործումը աշխատանքային հոսքում մասնաճյուղին թույլ կտա Վոլժսկու այլ ձեռնարկությունների հետ միասին մոտեցնել «Վոլժսկի — 2050» ծրագրի նպատակներին հասնելուն և քաղաքը վերածել զրոյական արտաքին էներգիայի սպառմամբ բնակավայրի: Օրինակ, արևային էներգիայով աշխատող ջրամատակարարման կայանը, որը տեղակայված է Մաշինոստրոյթլի փողոցի այգում, իրեն լավ է ցուցաբերում: Սոլնեչնի այգում և Ռուսինկա ստեղծագործական պալատի տարածքում գազոնների ջրելը նույնպես իրականացվում է արևային ֆոտոխցիկներով հագեցած կայանի միջոցով:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]