Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Տնտեսություն

Ընդամենը 20 տարի, որպեսզի արևային էներգիան նվաճի ողջ աշխարհը

Արևային մարտկոցների և վահանակների առկայությունը տներում և արտադրության մեջ մինչ 2040 թվականն ավելի էժան կլինի, քան էներգիայի ցանկացած այլ աղբյուր, այդ թվում ածուխը և գազը։ «Bloomberg  New Energy» հանդեսի զեկույցի համաձայն՝ արևային էներգիան իր տեղադրման ծախսերով շատ ավելի էժան է լինելու արդեն 2040 թվականին և առաջին հերթին Բրազիլիայի շնորհիվ, որն արմատական դեր է կատարում արևային էներգիայի ոլորտի փոփոխման առումով։

Հարավային Ամերիկայում արևային էներգիայի զարգացումը լրջագույն փոփոխություններ է բերում, իսկ ոլորտը զարգանում է առաջանցիկ տեմպերով՝ գերազանցելով նույնիսկ ռուս–ուկրաինական պատերազմից հետո արևային հեղափոխություն իրականացրած Եվրոպային։

Ներկայումս արևային տեխնոլոգիաները դեռևս թանկ արժեն, սակայն ծավալների տարածման և նոր տեխնոլոգիական հմտությունների հետ միաժամանակ, վահանակների և մարտկոցների արտադրությունը վերափոխումների է ենթարկվել, մոնտաժման համար պահանջվող նյութերը վաճառվում են մի քանի անգամ ավելի էժան, քան ընդամենը մեկ-երկու տարի առաջ, իսկ արդեն գրեթե երկու տասնամյակ անց, սարքավորումների ցածր արժեքը թույլ կտա գրեթե ողջ երկիր մոլորակում արևային հեղափոխություն իրականացնել։

Հանդեսի վերլուծաբանները կարծում են, որ արդեն 2050 թվականին հնարավոր կլինի խոսել ամբողջական էներգիայի այլ աղբյուրներից հրաժարվելու և արևի էներգիային անցնելու հնարավորության մասին։ Ընդամենը 20 տարի, որպեսզի արևային էներգիան նվաճի ողջ աշխարհը, փաստել են հանդեսի վերլուծաբանները։

Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»:

Ադելինա Մանուչարյան