Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Տնտեսություն

ԶՊՄԿ-ն` Կապանում 2023թ. իրականացվող սուբվենցիոն ծրագրերին հատկացրել է 350.000.000 ՀՀ դրամ

Սյունիքի մարզի Կապան համայնքում 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերով մինչև տարեվերջ նախատեսվում է իրականացնել շուրջ 2.825.627.425 դրամ արժողությամբ մեկ տասնյակից ավելի աշխատանքներ։ Այն իրականացնելու համար Կառավարությունը կհատկացնի շուրջ 1.893.488.248 դրամ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն՝ 350.000.000 դրամ, իսկ Կապանի համայնքապետարանը՝ 582.139.180 դրամ։ Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է Կապանի համայնքապետարանի տնտեսական զարգացման և արտաքին կապերի բաժնի պետ Հասմիկ Ղոնյանի հետ։

Նրա խոսքով՝ ինչպես 2022 թվականի, այնպես էլ այս տարվա սուբվենցիոն ծրագրերում շատ կարևոր է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» ներգրավվածությունը։ «Եթե չլիներ Կոմբինատը, ապա ԶՊՄԿ-ի կողմից հատկացվող 350.000.000 դրամը կմնար համայնքի ուսերին։ Իսկ այդ ներդրումով այդ բեռը դուրս է գալիս համայնքի համաներդրման չափից։ Եվ սա այնքանով է կարևոր, որ Կապան քաղաքը կարողանում է իր ներդրումը կատարել և օգտվել ծրագրից», - ընդգծում է է Ղոնյանը, ապա բացատրում, թե ինչպես է համայնքը դիմում Կառավարությանը սուբվենցիոն ծրագիր իրականացնելու համար։ 

Կապանի համայնքապետարանի տնտեսական զարգացման և արտաքին կապերի բաժնի պետն ասում է, որ կարողացել են այս քանակի սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար դիմել ՀՀ կառավարությանը, քանի որ ԶՊՄԿ-ն պատրաստ է եղել այդքան գումար հատկացնել։ Հակառակ դեպքում, նման մասշտաբի ծրագրերով հնարավոր չէր լինի դիմել։

«Համայնքը միայնակ չի կարող միանգամից այդքան ֆինանս տրամադրել, հատկապես, որ ամենասկզբից համայնքը պետք է իր համաներդրումը ապահովող, վճարումը հավաստող փաստաթղթեր ներկայացնի մարզպետարան, իսկ մարզպետարանից էլ դրանք ներկայացվեն Կառավարություն։ Այս գործողություններից հետո Կառավարությունում կայացվում է համապատասխան որոշում՝ պետական բյուջեից գումար տրամադրելու համար», - նշում է Հասմիկ Ղոնյանն ու վստահեցնում՝ բավականին ծրագրեր արդեն ընթացքի մեջ են, կան աշխատանքներ, որոնք ավարտման փուլում են։ «Արդեն մեկ ամիս կլինի՝ մեկնարկել են Կապանի համայնքապետարանի հիմնանորոգման աշխատանքները, որոնց համար նախատեսված գումարը բավականին մեծ է և գերազանցել է մեկ միլիարդ դրամը»։

Խոսելով սուբվենցիոն ծրագրերի մասին՝ Ղոնյանը հիշում է նաև 2022 թվականը, որի բյուջեն բավականին մեծ է եղել, և անցած տարի էլ կարողացել են Կառավարության, ինչպես նաև համայնքի ու ԶՊՄԿ-ի՝ շուրջ 520 միլիոն դրամի համաներդրման միջոցով իրականացնել ճանապարհաշինության, հասարակական շենքերի վերակառուցման, նորոգման և հիմնանորոգման բավականին մեծ աշխատանքներ։ 

Radar Armenia-ն ստորև ներկայացնում է Կապան համայնքում 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքները։

Հայկ Մագոյան