Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Տնտեսություն

Ճապոնիայում լողացող արևային էլեկտրակայան են կառուցում

Ճապոնիայում ցանկանում են լողացող արևային էլեկտրակայան կառուցել։ Ճապոնական և նիդեռլանդական երկու ընկերություններ մեծ կոնսորցիում են ստեղծել, պայմանագիր կնքել Տոկիոյի քաղաքային իշխանությունների հետ՝ իրականացնելու նոր նախագիծը։

Լողացող արևային էլեկտրակայանը որոշել են ստեղծել Տոկիոյի նեղուցում, և կոնսորցիումը նաև արևային վահանակներով աշխատող նավ է ստեղծելու, իսկ հեռանկարում մի ամբողջ արևային քաղաքի ստեղծումն է, ծովային մակերևույթի վրա, որի համար կպահանջվի 50-100 տարի։

Ջրային տարածքի օգտագործումն արևային էներգիայի նոր բնակավայրերի ստեղծման համար առանցքային նշանակություն ունի, թե՛ Ճապոնիայի, թե՛ Հոլանդիայի համար։ Երկուսն էլ առանձնապես մեծ երկրներ չեն, սակայն մեծ բնակչություն ունեն, նաև լուրջ ջրային տարածքներ իրենց նախագծերն իրականացնելու համար։

Կոնսորցիումի ղեկավարները հայտարարել են, թե լողացող արևային էլեկտրակայանի կառուցումը չափազանց մեծ նշանակություն ունի երկու երկրների համար, մեծ հեռանկարներ է խոստանում, և ապագայում սեփական ծրագրեր իրականացնելուն զուգահեռ կոնսորցիումը նաև ընդլայնելու է իր աշխարհագրությունը՝ ներառելով նորանոր երկրներ։

Հայաստանն այս առումով ևս բավականին լուրջ հեռանկար ունի։ Իհարկե մեր ջրային տարածքների վրա արևային քաղաք կառուցելն այնքան էլ լուրջ չի դիտարկվի, սակայն լողացող արևային էլեկտրակայաններ կառուցելու բավականին ուշագրավ հնարավորություններ ունենք։ Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։

Աննա Սարգսյան