Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Տնտեսություն

Marubeni-ն Ճապոնիայում հիմնում է արևային վահանակների ուտիլիզացիայի ու վերամշակման ընկերություն

Neftegaz.ru-ն գրում է, որ  Ճապոնական Marubeni և Hamada ընկերությունները հիմնել են Rexia կորպորացիան, որը տրամադրելու է արևային մարտկոցների վերաօգտագործման և վերամշակման ծառայություններ:

Այս մասին ասվել է ընկերությունների համատեղ մամուլի հաղորդագրությունում։

Marubeni-ի ու Hamada-ի թեզերը.

-Ճապոնիայում, որը հաճախակի բնական աղետների հակված  երկիր է, արևային էլեկտրակայանների վնասումների հետևանքով տարեկան մի քանի հազար տոննա թափոններ են լինում:

-Բացի այդ, երկրում Feed-in Tariff (FIT) սխեմայի ներդրումից ի վեր, որը խթանում է էներգիայի արտադրությունը վերականգնվող աղբյուրներից՝ այն գնելով շուկայականից բարձր երաշխավորված գնով, արևային հատվածի պահանջարկն արագորեն աճել է:

— Ընդհանուր դրված հզորությունը 2022 թվականի դեկտեմբերի դրությամբ 69 ԳՎտ-ից մինչև 2030 թվականն աճելու է մոտ 120 ԳՎտ-ով:

— Քանի որ արևային մարտկոցների շահագործման ժամկետը մոտավորապես 25-30 տարի է, ապա օգտագործված արևային մարտկոցների ակնկալվող զանգվածային վերամշակումը 2030-ականների կեսերին դառնալու է խնդիր:

— Ենթադրվում է, որ 2030-ականների կեսերին տարեկան մոտ 800 հազար տոննա արևային մարտկոց կխոտանվի։

Rexia-ն կնպաստի չվերամշակվող արևային վահանակների հավաքմանը և վերամշակմանը նյութերը տարբեր ֆրակցիաների բաժանելով: Ընկերությունը կգնի նաև կրկնակի օգտագործման համար պիտանի վահանակներ, որոնք այնուհետև կվաճառի արտադրանքի երաշխիքային սխեմայով ապահովելով պատասխանատվության ապահովագրություն թերությունների համար:

2012 թվականից Ճապոնիայում գործում է մի համակարգ, որի համաձայն կառավարությունը պարտավոր է էներգիայի վերականգնվող աղբյուրներից արտադրված էլեկտրաէներգիան էներգետիկ ընկերություններից գնել ֆիքսված գնով:

Hamada ընկերությունը 1973 թվականից զբաղվում է պողպատի և գունավոր մետաղների վերամշակմամբ և առևտրով և մասնագիտացած է արդյունաբերական թափոնների կառավարման, դեմոնտաժի և էներգետիկ լուծումների մեջ:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]